Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ներկայացուցիչը մասնակցեց Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած սեմինարին

ԵՊԲՀ ներկայացուցիչը մասնակցեց Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած սեմինարին

Զալցբուրգում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից կազմակերպած «Բժշկական ինֆորմատիկա» թեմայով սեմինարը, որտեղ մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Ինֆեկցիոն հիվանդություններ» ամբիոնի ասիստենտ, վարակաբան, հանրային առոջապահության մասնագետ, բ.գ.թ. Աննա Աշոտի Մխոյանը: Սեմինարի ընթացքում  ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 21 երկրից ժամանած բժիշկներին ներկայացրեցին մի նոր մասնագիտություն՝ բժշկական ինֆորմատիկա:

Սեմինարի ընթացքում բժիշկների հետ կիսվեցին ԱՄՆ-ում իրենց անցած ուղին, էլեկտրոնային առողջապահության դրական և բացասական կողմերը, նոր մասնագետների՝ բժիշկ ինֆորմատիկների դերը հիվանդանոցում:  Տարբեր պրակտիկ աշխատանքների միջոցով բժիշկները ձեռք բերեցին բժշկական սխալների նվազման և որակի բարելավման հմտություններ: