Հանրային առողջապահության ֆակուլտետում շարունակական է գիտելիքների փոխանակման գործընթացը:
Մագիստրոսները, առողջապահական գիտելիքներ յուրացնելուց բացի, աշխատանքային փորձի փոխանակմամբ, նոր գիտելիքներով կիսվում են ինչպես համակուրսեցիների, այնպես էլ ցածր կուրսի ուսանողների հետ:
Հանրային առողջապահության ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս Արման Աղիկյանը ևս ակտիվորեն ներգրավվելով ուսումնական գործընթացում, կիսվեց գործնական առողջապահության գիտելիքներով, աշխատանքային գործունեության կարևոր մանրամասներով:
Մագիստրոսների ակտիվ քննարկումները թույլ են տալիս ավելի լավ ընկալել սովորած նյութը՝ ավելացնելով գիտելիքների պաշարը, այն դարձնել ավելի կիրառելի: