Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետը վերապատրաստվել է Ֆրանսիայում

Համալսարանական մասնագետը վերապատրաստվել է Ֆրանսիայում

ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը սեպտեմբերին մեկամսյա վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Saint Eloia հոսպիտալում։

Մոնտպելիեի համալսարանական հիվանդանոցը լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության և փոխպատվաստման առաջատար կենտրոններից մեկն է ամբողջ աշխարհում։

Պրոֆեսոր Ֆրանցիզ Նավարոի ղեկավարությամբ տարեկան կատարվում է 70-80 դիակային դոնորից լյարդի փոխպատվաստում։
Պրոֆեսիոնալ թիմի հետ բժիշկ Հարությունյանը մասնակցել է մի շարք վիրահատությունների, դիակային օրգաններ վերցնելուն, նախապատրաստմանը և փոխպատվաստմանը։

Հայկ Հարությունյանը նշում է, որ CHU Saint Eloi – CHIRURGIE DIGESTIVE, HEPATO-BILIAIREET TRANSPLANTATION կենտրոնում ոչ միայն վիրաբուժական հմտությունների կատարելագործման հնարավորություն է ունեցել, այլ նաև սովորել է թե ինչպես են կազմակերպում թիմային աշխատանքն ու կառավարում տրանսպլանտ կենտրոնը։

ԵՊԲՀ դոցենտն առաջիկայում պատրաստվում է ուսանողների և կլինիկական օրդինատորների համար հանդես գալ դասախոսությամբ, որտեղ կներկայացնի ձեռք բերված փորձը, նորագույն վիրահատական մոտեցումներն և դիակային փոխպատվաստման վիդեոնյութերը։