Հայաստանի ուսանողական մարզական 25-րդ խաղերին շախմատ մարզաձևից բժշկական մայր բուհի ուսանողները հաջողություններ են գրանցել:
Արագ շախմատի թիմային առաջնությունում 2-րդ տեղն են գրավել ԵՊԲՀ ուսանողներ Ռոբերտ Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Հուման Ամիրի Ֆադիհեն:
Անհատական առաջնությունում 1-ին տեղն են գրավել Արփինե Գրիգորյանը և Ռոբերտ Մուրադյանը:
Առաջնությունում պայքարը բավական թեժ էր, քանի որ համախմբվել էին Հայաստանի տարբեր բուհերից լավագույն ուսանող-մարզիկները, սակայն բժշկական համալսարանի ուսանողները հերթական անգամ կարողացան իրենց հմտություններն ու ուժը ցուցաբերելով առաջին շարքերը նվաճել: