Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համլետ Թորոսյանը տարվա լավագույն ուսանող է ճանաչվել

Համլետ Թորոսյանը տարվա լավագույն ուսանող է ճանաչվել

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, բուհի ՔՈԲՐԵՅՆ թիմի անդամ Համլետ Թորոսյանը ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի հաղթող է ճանաչվել:

Նա զբաղեցրել է մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին տեղը:

Համլետ Թորոսյանն այն ապագա բժիշկներից է, որի կյանքում գիտությունն արդեն որոշակի դեր և կարևորություն ունի: Որպես գիտական ուղղվածություն նրա համար ամենագրավիչը նեյրոգիտությունն է՝ մասնավորապես ուղեղի ծերացումը։

Համլետը բժշկական բուհի Ուսանողական գիտական ընկերության նախագահն է:

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի աշխատանքներին միացել է հենց մեկնարկային միջոցառումից՝ որպես կամավոր, հետագայում արդեն ընդգրկվել է տարբեր մասշտաբային հետազոտական աշխատանքներում, որոնց ընթացքում հնարավորություն է ունեցել աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ և ձեռք բերել մի շարք նոր գիտելիքներ և հմտություններ: