Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջության ամբիոնի մասնագետների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին

Հանրային առողջության ամբիոնի մասնագետների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 6-7-ը, տեղի ունեցավ Icreate symposium: Injury and Violence Prevention – Public Health Perspectives գիտաժողովը։ Բժշկական համալսարանի հանրային առողջության ամբիոնի երիտասարդ մասնագետներն ու ուսանողները ներկայացրին իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքները։ Գիտաժողովին մասնակցում էին նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի հանրային առողջության մասնագետները։

Այնուհետև՝ հոկտեմբերի 5-6-ը, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի ունեցավ Վնասվածքների կանխարգելման և անվտանգության խթանման եվրոպական 11-րդ գիտաժողովը (EU Safety 2023), որին մասնակցում էին նաև ԵՊԲՀ հանրային առողջության ամբոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը և ամբիոնի աշխատակից Կելլի Կուլիկովան։ Հանրային առողջության ամբիոնի մասնակիցները ներկայացրին հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք բարձր գնահատվեցին գիտաժողովի անդամների կողմից, և քննարկվեցին հետագա համատեղ աշխատանքների մասին նախագծեր։ Համաժողովին մասնակցում էին բժշկագիտության և հանրային առողջության նշանավոր մասնագետներ ամբողջ աշխարհից։