ՀՀ ԿԳՄՍՆ հրապարակել է կազմակերպած հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները, և մենք, կրկին «Հերացի» ավագ դպրոցին շնորհավորելու առիթներ ունենք։
«Կենսաբանություն» անվանակարգում 1-ին մրցանակ շնորհվեց «Միջնախասրտային միջնապատի արատի շտկման ինովացիոն սարք» թեմայով նախագծային աշխատանքը, որն իրականացրել են 10/1 դասարանի աշակերտներ Հովհաննես Զոհրաբյանը, Նատալի Համամջյանը և Մարի Ղազարյանը (ուսուցիչ՝ Ռ. Հարությունյան)։
«Քիմիա» անվանակարգում «Երվանդ Քոչարը և քիմիան» թեմայով նախագիծը, որ իրականացրել էին 12-րդ դասարանցիներ Թեհմինե Ադամյանը և Նանե Մելքումյանը, արժանացավ պատվոգրի (ուս.՝ Ս. Սիմոնյան)։
«Կենսաբանություն» անվանակարգում մեր աշակերտներ Մարիամ Դոխոյանը և Լենա Մանուկյանը, որոնց աշխատանքների ղեկավարը դարձյալ կենսաբանության ուսուցիչ Ռ. Հարությունյանն է, արժանացան նաև ՀՀ ԿԳՄՍՆ կից աշակերտական խորհրդի մրցանակներիի՝ «Մելատոնինի և լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա» և «Հակաօքսիդանտների պայքարը քաղցկեղի դեմ» նախագծային աշխատանքների համար։
Ի դեպ, վերջին հետազոտական աշխատանքի համար մեր թիմը ստացավ 2024թ. սեպտեմբերի 9-14-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող EUCYS-ին (ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթ) մասնակցության հրավեր։
Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին: