ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 6 աշակերտ, հաջողությամբ հաղթահարելով Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի (International Applied Biology Olympiad – IABO) քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ առցանց փուլերը, իրավունք ստացավ մասնակցելու եզրափակիչ փուլին։
Օլիմպիադան անցկացվել է 2025 թ. հունիսի 27-30-ը՝ Ինդոնեզիայի Դենպասար քաղաքում։ Չվերթների չեղարկման պատճառով «Հերացի» ավագ դպրոցի թիմը չկարողացավ մեկնել Ինդոնեզիա, սակայն կազմակերպիչների աջակցությամբ մեր աշակերտները մասնակցեցին առցանց ձևաչափով։
Չնայած տեխնիկական դժվարություններին (մրցույթը սկսվել է Երևանի ժամանակով առավոտյան ժամը 05։00-ին), մեր աշակերտները ցուցաբերեցին փայլուն արդյունք՝
Հաղթողների անունները՝
Գառնիկ Ծատուրյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ
Կամո Վարոսյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ
Մանե Դոխոյան, 11-րդ դասարան – 🥇 Ոսկե մեդալ
Ստելլա Բադալյան, 11-րդ դասարան – 🥇 Ոսկե մեդալ
Վերոնիկա Օհանյան, 11-րդ դասարան – 🥇 Ոսկե մեդալ
Հովհաննես Սարգսյան, 11-րդ դասարան – 🥈 Արծաթե մեդալ
Թիմի կազմում ընդգրկված էր նաև ԵՊԲՀ քոլեջի առաջին կուրսի ուսանող Ալբերտ Մարգարյանը, որը արժանացել է 🥉 բրոնզե մեդալի։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խմբակի ղեկավար և օլիմպիական թիմի մարզիչ՝ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Ավանեսյանին։
Նշենք, որ Հայաստանից մասնակցել է 21 սովորող, որոնք նվաճել են ընդհանուր առմամբ
🥇 5 ոսկե,
🥈 9 արծաթե,
🥉 7 բրոնզե մեդալ,
իսկ բոլոր ոսկե մեդալակիրներն ուսանում են հենց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում։