Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հերացի» ավագ դպրոցում հայ-հունական նախագծի մեկնարկն է տրվել

«Հերացի» ավագ դպրոցում հայ-հունական նախագծի մեկնարկն է տրվել

ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից կազմակերպված Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված նախագծային ծրագրերի շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը համագործակցել է Երևանի «Պոնտի» հունական համայնքի հետ։

Ծրագրի շրջանակում հունական համայնքի երիտասարդները և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալու երկու երկրի մշակույթին, ժողովրդական ավանդություններին և ճարտարապետությանը, կընթերցեն հույն առակագիր Եզոպոսի առակները հունարեն, հայերեն և ռուսերեն։

«Հերացի» ավագ դպրոցում մեկնարկեց ծրագրի առաջին փուլը, որին ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
«Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Աշխարհում ամեն ինչ սկսվում է դպրոցից, դպրոցում է ձևավորվում մարդու կերպարը: Ուրախ եմ, որ դեսպանության աջակցությամբ մենք կմշակենք նախագծեր հայ և հույն դպրոցականների շփումների համար: Կարևորում եմ նաև լեզվի իմացությունը, կարծում եմ, որ այս դպրոցում կկազմակերպվի խմբակ, որտեղ երեխաները կսովորեն նաև հունարեն: Բժշկական համալսարանում 3 ուսանող ունենք Հունաստանից: Քանի որ այս դպրոցը ևս պատկանում է բժշկական համալսարանին ուզում ենք, որպեսզի միջազգային միջավայր լինի նաև այստեղ: Փաստորեն այս միջավայրը ձևավորում ենք այսօր»,-ասաց պրոռեկտորը ՝ հաջողություն մաղթելով նոր նախագծին:

Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևորելով սկսված համագործակցությունը՝ նշեց. «Այո՛, հենց դպրոցից է սկսվում ամեն ինչ և դպրոցում պետք է երեխաները իմանան հայ և հույն ժողովրդների բարեկամության մասին և շարունակեն այդ ընկերությունը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել Երևանում հունական համայնքի կարևորությունը, ՀՀ կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին տրվող աջակցությունը և մեր լեզվի պահպանումը Հայաստանում»:

«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասներն ու հետագա անելիքները:

«Ուրախ եմ, որ մեր դպրոցը նախագծային աշխատանքների շրջանակում համագործակցում է Պոնտի հունական համայնքի հետ: Առաջին փուլում նախատեսված է ուսումնասիրել միմյանց մշակույթը: Նախագծի հաջորդ փուլում կկազմակերպվի առակների ընթերցում, նկարչության վարպետաց դաս և մրցույթ»,-ասաց նա։

Հետագայում նախատեսվում է ցուցահանդեսի կազմակերպում, և եռալեզու գրքի հրատարակում, ուր տեղ կգտնեն ոչ միայն աշակերտների նկարները և առակները, այլև գրքի ստեղծման պատմությունն՝ իր ֆոտոլուսանկարներով, կկազմակեպվի գրքի շնորհանդես։
Ելույթներից հետո հերացիականները հանդես եկան երաժշտական կատարումներով՝ լավ տրամադրություն ապահովելով ներկաների համար:

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis