ԵՊԲՀ հնդիկ ուսանողներն ազգային երաժշտությամբ և պարով ուսանողական հանրակացարանի տարածքում նշեցին Գույների տոնը՝ Հոլին։
Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Սետհին բժշկական բուհի ղեկավարության անունից շնորհավորեց ապագա բժիշկներին տոնի առթիվ՝ մաղթելով առաջընթաց ուսումնառության գործընթացում։ Հոլին գունեղ փառատոն է, որը նշվում է Հնդկաստանում և աշխարհի այլ մասերում՝ սովորաբար փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Փառատոնը հայտնի է իր աշխույժ և գունեղ տոնակատարություններով, որտեղ մարդիկ միմյանց վրա նետում են վառ գույնի փոշիներ և ջրային փուչիկներ, կատարում ուրախ երգեր ու պարեր, համտեսում համեղ հնդկական ավանդական քաղցրավենիք:
Հոլին նաև ներման և հաշտեցման տոն է, երբ մարդիկ մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և համախմբվում՝ նշելու բարու հաղթանակը չարի նկատմամբ: