Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոգաբարձուների խորհրդի անդամը կոչ է անում սիրել ընտրած մասնագիտությունը և առանց ջանք խնայելու կատարելագործվել

Հոգաբարձուների խորհրդի անդամը կոչ է անում սիրել ընտրած մասնագիտությունը և առանց ջանք խնայելու կատարելագործվել

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» տնօրեն Դավիթ Կարապետյանը բժշկի ուղին և մասնագիտական գործունեությունը սկսել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Լինելով գիտնականների ընտանիքից՝ բժիշկ դառնալու մասին երազել է փոքր հասակից. դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո՝ կանգնելով իրավաբանի և բժշկի մասնագիտության ընտրության առաջ, ի վերջո ընտրել է բժշկի ուղին՝ ներդնելով ջանք ու եռանդ մասնագիտական կայացման ճանապարհին:  Բժշկական բուհի ստոմատոլոգիական ֆակուլտետի 1992 թվականի շրջանավարտը՝ 1991 թվականից որպես բուժակ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության համար 1 քննչական մեկուսարանում, որտեղ 1992 թվականին՝ բուհն ավարտելուց հետո աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ:

Դավիթ Կարապետյանը մասնագիտական կայացման ճանապարհին կարևորում է ինչպես բարձր առաջադիմությամբ սովորելը, այնպես էլ ուսմանը զուգահեռ մասնագիտական գործունեությունը: «Այսօր բժշկական համալսարանը սովորողներին տալիս է գործնական հմտություն ձեռք բերելու հնարավորություններ: Կրթական համակարգում բազմաթիվ փոփոխությունների, ինչպես նաև բուհի ղեկավարների սկզբունքային մոտեցումների շնորհիվ, պատրաստվում են այնպիսի մասնագետներ, որոնք ապագայում որպես բժիշկ իրենց արժանի տեղը կունենան առողջապահական համակարգում»,-ընդգծում է նա:

Պրակտիկ բժշկությանը հաջորդել է Դավիթ Կարապետյանի՝ առողջապահական կազմակերպչի երկար տարիների գործունեությունը, իսկ այդ ոլորտում մասնագիտական զարգացման հարցում կրկին օգնել է բժշկական մայր բուհը: ԵՊԲՀ շրջանավարտը 2012 թվականին բժշկական համալսարանում անցել է վերապատրաստում «Առողջապահության համակարգի կառավարման և կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները», 2017 թվականին՝ «Առողջապահության համակարգի ֆինանսավորման, պլանավորման և էկոնոմիկայի հիմնախնդիրները: Առողջապահական մարքեթինգ», 2019 թվականին՝ «Արտակարգ իրավիճակներում բժշկական հիմնարկների գործունեության կազմակերպում» կատարելագործման ծրագրերը:

Աշխատանքային գործունեության հիմնական մասը նա անցկացրել է իրավապահ համակարգում: 2019 թվականին նրան շնորհվել է բ/ծ գնդապետի կոչում: Տարբեր տարիներին Դավիթ Կարապետյանն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության հատուկ նշանակության զորամասում և սահմանապահ զորքերում, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության բժշկական վարչությունում, ապա եղել է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայի պետ:

Ներկայումս ղեկավարելով «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը»՝ նշում է, որ իրականացնում է մարդասիրական առաքելություն, քանի որ աշխատում է սոցիալական կապերից զրկված մարդկանց հետ:

«Ես մասնագիտությամբ հոգեբույժ չեմ, սակայն իմ մասնագիտական փորձի շնորհիվ, այս ոլորտում փորձում եմ իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավոր կդարձնեն իմ ղեկավարած կառույցի առաջընթացը՝ հօգուտ այնտեղ բուժվող հիվանդների»,- նշում է նա՝ ավելացնելով, որ գերխնդիր է մասնագետների ներհոսքի ապահովումը, ինչպես նաև հոգեբուժությունը որպես մասնագիտացում ընտրել ցանկացող ապագա բժիշկների խրախուսումը հնարավոր բոլոր տարբերակներով:

«Առաջարկում ենք ուսման վարձի փոխհատուցում՝ պայմանով, որ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն մեզ մոտ»,-մանրամասնում է նա՝ կարևորելով կադրերի պատրաստման հարցում բուհի ընտրած մեխանիզմները, իսկ բժշկական ոլորտները զարգացնելու համար առանձնացնում է նպատակային ծրագրեր՝ նշելով, որ սովորողներին վերապատրաստումների լայն հնարավորություններ տալով՝ հնարավոր է նրանց ուղղորդել աշխատանքի:

Չնայած Դավիթ Կարապետյանի ընտանիքում բժիշկներ չեն եղել, սակայն իր ընտրած ուղին շարունակում է որդին՝ Ռենե Կարապետյանը, որը, ընտրելով հոր մասնագիտությունը, այժմ սովորում է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսում և ապագա դիմածնոտային վիրաբույժ է:  

Ինչպես իր որդուն, այնպես էլ բոլոր ապագա բժիշկներին երկար տարիների փորձ ունեցող մասնագետը կոչ է անում սիրել ընտրած մասնագիտությունը և առանց ջանք խնայելու կատարելագործվել՝ որակյալ մասնագետ դառնալու համար:

Շնորհավորելով 100-ամյա բժշկական բուհի հոբելյանը՝ Դավիթ Կարապետյանը շեշտում է. «Բուհը, որը տարներ շարունակ կրթել է անվանի բժիշկների, պետք է շարունակի իր անխափան աշխատանքը՝ սպիտակ բանակին նոր, ավելի զարգացած ու հմուտ սերունդներ տալով, որոնք կծառայեն հայ ժողովրդին»,-եզրափակում է հոգաբարձուների խորհրդի անդամը:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper