Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):

ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդ ունի հոգեկան հիվանդություն, ինչին նպաստում են տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը:

Միջազգային բժշկական օրացույցում այս օրը սահմանվել է 1992 թվականին՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հոկտեմբերի 10-ին նախաձեռնված բոլոր միջոցառումները նպատակաուղղված են բնակչության շրջանում հոգեկան առողջության խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Ընդհանուր առմամբ, օրը միտված է դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության, թմրանյութերից կախվածության, էպիլեպսիայի, մտավոր հոգնածության կրճատմանը:

Այս տարվա արշավի կարգախոսն է «Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունքն է»։