Հոկտեմբերի 20-ը համաշխարհային օրացույցում Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այսօր օստեոպորոզի դեմ պայքարին նվիրված միջոցառումներն անցկացվում են աշխարհի ավելի քան 90 երկրում:
Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:
Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհում տառապում է օստեոպորոզով:
Վիճակագրության համաձայն` 50 տարեկանից բարձր յուրաքանչյուր երեք կանանցից մեկն օստեոպորոտիկ կոտրվածք է ունենում: Յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ նույն վտանգի առաջ է կանգնած։ Այնուամենայնիվ, օստեոպորոզով հիվանդների միայն 20 տոկոսն է ախտորոշվում և բուժվում:
Օստեոպորոզի համաշխարհային օրվա՝ այս տարվա կարգախոսն է «Քայլ առաջ՝ ոսկորների առողջության համար»։