Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրավական կարգավորումները՝ մասնագետների ուշադրության կենտրոնում. շարունակվեց քառօրյա դասընթացների շարքը

Իրավական կարգավորումները՝ մասնագետների ուշադրության կենտրոնում. շարունակվեց քառօրյա դասընթացների շարքը

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքը շարունակվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար:

Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսեց «Խտրականության դրսևորումներն առողջապահության բնագավառում և դրանց կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումները» թեմայով:

Նրա խոսքով՝ դասընթացը լավ հնարավորություն է, որպեսզի բուժաշխատողները կարողանան ծանոթանալ օրենսդրությանը և խուսափեն մասնագիտական գործունեության մեջ սխալներ թույլ տալուց:

«Այսօր կխոսենք պրակտիկ դեպքերի մասին, որոնց կարող ենք բախվել առողջապահության բնագավառում, ինչպես նաև իրավական կարգավորումների մասին, որովհետև բուժաշխատողները այդքան էլ լավ չեն տիրապետում իրավական ակտերին, և գործնականում հնարավոր է թույլ տան այնպիսի գործողություններ, որոնք հակասում են օրենսդրությանը: Հաշվի առնելով, որ օրենքները դժվար է կարդալ և ընկալել, ինչպես նաև այն հանգամանքը, որ բուժաշխատողները գերծանրաբեռնված են իրենց աշխատանքով, այդ պատճառով միտք առաջացավ դասընթացի միջոցով ծանոթացնել ձեզ իրավական կարգավորումներին»,- միջոցառման մեկնարկին նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով առողջապահական համակարգում խտրականության դեպքերին:

Քառօրյա դասընթացները կշարունակեն Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը «Մարդու իրավունքներ, աշխատանքային իրավունք» և «Բժիշկների և պացիենտների իրավունքները և պարտականությունները» թեմաներով և Առողջապահական իրավունքի խմբի դասախոս, դոցենտ Նաիրա Զոհրաբյանը «Բժշկական քրեական իրավունք» թեմայով դասախոսություններով:

Նշենք, որ ավագ և միջին բուժաշխատողներին կտրամադրվի 5 տեսական ՇՄԶ կրեդիտ: