Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կարևորելով ապագա բժիշկների գործնական հմտությունների զարգացումը

Կարևորելով ապագա բժիշկների գործնական հմտությունների զարգացումը

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակն այս կիսամյակի ընթացքում ունեցել է տեսական և գործնական հմտությունների դասեր: Գործնական հմտություններին մասնակցել է 431 ուսանող, դասերին՝ 278 ուսանող:

Այս կիսամյակի ընթացքում կատարվել են հետևյալ վիրահատությունները՝

  • աբդոմինալ – ապենդէկտոմիա, աղիքի ռեսեկցիա/անաստամոզ, գաստրէկտոմիա, խոլեցիստէկտեմիա, կերակրափողի թորակալ մասի
  • ռեզեկցիա, բիլրոթ,
  • անոթային – աորտայի ցիրկուլյար ռեզեկցիա/անաստամոզ,
  • թորակալ – շնչափողի ռեզեկցիա/անաստամոզ, պնեւմոէկտոմիա,
  • լոբէկտոմիա,
  • տրավմատալոգիա – մետաղական օստեոսինթեզ, ամպուտացիա,
  • նեյրովիրաբուժություն – տրեպանացիա, ուղեղիկի բլթի հեռացում:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներն իրականացրել են

  • ատամի հեռացում, հարականջային թքագեղձի հեռացում, ծնոտի օստեոսինթեզ:

Գործնական հմտություններն ամփոփվեցին դեկտեմբերի 2-ին կայացած օլիմպիադայի ժամանակ:

Օլիմպիադայի բոլոր փուլերը գնահատվել է ժյուրիի կողմից, որի կազմում էին՝ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը,  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար և լապարասկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, դոցենտ Սևակ Շահբազյանը, Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ Կամո Շաբոյանը,  Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

Օլիմպիադային մասնակցում էր 8 թիմ:

Յուրաքանչյուր շաբաթ օր ուսանողները ներկայացրել են զեկուցումներ տարբեր թեմաներով։

Կոնֆերանսի մեկնարկին օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանն ամփոփեց ուսումնագիտական աշխատանքները՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը և  համալսարանի կողմից կլինիկական անատոմիա առարկայի մոդուլային համակարգի ներդրումը, ինչը նպաստեց առաջին կուրսեցիների աշխատանքների ներգրավմանը:

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator rokubet aviator betgaranti “Betgaranti” rokubet madridbet hititbet madridbet betorder betorder supertotobet hititbet betorder betorder betvole marsbahis supertotobet supertotobet madridbet casinovale bahsegel bahsegel supertotobet betpark