Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ․ տեսանյութ

Կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ․ տեսանյութ

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում իրականացվում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ:

Ակնաբույժ Ագաթա Սնխչյանը նշում է, որ վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ:

«Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,-նշում է համալսարանական մասնագետը:
Նշենք, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով:

Ահարոն Գաբրիելյանի ղեկավարությամբ, Ակնաբուժության կլինիկան մասնագիտացած է ակնաբուժական տարբեր խնդիրների բուժման գործում:

Հարգելի՛ քաղաքացիներ, տեսողության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 301 000, ներքին` 396 հեռախոսահամարով կամ այցելել Աբովյան 60/1, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա