Ըստ ԱՀԿ-ի պաշտոնական կայքում վերջերս հրապարակված հոդվածի` չնայած թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացել առողջության և բարեկեցության խթանման համար, դրանք նաև նոր ռիսկեր են ստեղծել առողջապահության անվտանգության համար, ինչպիսիք են` առողջապահական համակարգի վրա իրականացվող կիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումը: Այս ռիսկերի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու և դրանց հավանականությունն ու ներգործության աստիճանը նվազեցնելու համար ԱՀԿ-ն պատրաստել է երկու զեկույց՝ համագործակցելով Ինտերպոլի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի և այլ նմանատիպ կառույցների հետ:
2024 թվականի հունվարի 26-ին հրապարակված այս երկու զեկույցները սահմանում են առողջապահական անվտանգության ամրապնդման ուղիները գործառնական լուծումների միջոցով:
Առաջին զեկույցը, որն ուսումնասիրում է COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական համակարգի վրա կիբերհարձակումների սպառնալիքը, ընդգծում է իրական կյանքում առողջապահական կիբերհարձակումների հեռահար հետևանքները: COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ենթակառուցվածքն ավելի ու ավելի էր ենթարկվում կիբերհարձակումների, ինչը երբեմն խանգարում էր հիվանդանոցներին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել, երբ դա առաջնահերթ անհրաժեշտություն էր:
Ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերը դիմել են թվային լուծումների` բարելավելու բժշկական ծառայությունների որակը և իրենց կողմից մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը: Համատարած թվայնացումը հանգեցրեց թվային կախվածության, որը գնալով ուժեղացավ` առանց մանրակրկիտ ուսումնասիրելու և հաշվի առնելու նոր հնարավոր ռիսկերը և համապատասխան ներդրումների կարիքը կիբերանվտանգության ոլորտում: Առողջապահական ծառայություններում պահվող պացիենտների վերաբերյալ «զգայուն» տեղեկատվությունը, զուգորդված ոչ բավարար անվտանգության ապահովման հետ, առողջապահական ենթակառուցվածքը դարձնում է կիբերհանցագործների հիմնական թիրախը:
Առողջապահության ոլորտում աճող թվային ռիսկերին դիմակայելու համար կարևոր է բարձրացնել կիբերհասունությունը: Կիբերանվտանգության հասունությունը կազմակերպության պատրաստակամության մակարդակն է՝ պաշտպանելու իրեն և իր թվային ակտիվները կիբերհարձակումներից: Սա ենթադրում է ներդրումներ կատարել մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների մեջ, այդ թվում ՝ կիբերիրազեկման ուսուցման և միջադեպերի արձագանքման պլանների մշակման միջոցով, որոնք փորձարկվելու են անձնակազմի կողմից՝ հետագայում հնարավոր կիբերհարձակման ակնկալիքով: Չափազանց կարևոր է ընդլայնել իրավապահ մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը:
Մանրամասն ուսումնասիրելով վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման պատմությունը և դրա փոխհարաբերությունները հանրային առողջության հետ ժամանակի ընթացքում` կարևոր նշանակություն ունի ապատեղեկատվությանը հակազդելու արդյունավետ լուծումներ մշակելու համար: Ավելի լայն և երկարաժամկետ գաղափարական կամ քաղաքական օրակարգի շրջանակներում կամ տնտեսական շահի համար` որոշ ապատեղեկատվական հաղորդագրություններ մասնագիտորեն մշակվում և տարածվում են, ինչը ԱՀԿ-ից և հանրային առողջության բնագավառի ներկայացուցիչներից պահանջում է ունենալ բազմակողմանի մոտեցումներ` այդ սպառնալիքներին հակազդելու համար:
Առաջարկվում են ապատեղեկատվությանը հակազդելու մի շարք մարտավարություններ՝
Այս գործոնները կարող են հիմք հանդիսանալ ապատեղեկատվությունից պաշտպանվելու երկարաժամկետ որոշումների համար:
Նոր տեղեկատվության առջև կանգնելիս բոլորը պետք է իրենց հարցնեն.
Զեկույցներում հիմնավորվում է բազմոլորտ դաշինքների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կարող են օգտվել նոր տեխնոլոգիաներից առողջության եւ բարեկեցության բարելավման համար՝ միաժամանակ բախվելով մշտապես առաջացող սպառնալիքների հետ: