Առողջապահության ոլորտի բարեփոխումների կարևոր և հիմնական նպատակներից է ապահովել բնակչության համար առողջապահական ծառայություններիի հասանելությունը, որպեսզի ոչ մի քաղաքացի, առողջական խնդիրներ ունենալու դեպքում, չբախվի ֆինանսական խոչընդոտների:
Դա արտացոլված է 2015թ.-ին Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակներում, որի 3-րդ նպատակը կոչվում է «Ամուր առողջություն և բարեկեցություն. Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից» և նախատեսում է մինչև 2030թ.-ը «Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, ինչը նշանակում է, որ բոլոր անհատներն ու համայնքները ստանում են իրենց անհրաժեշտ առողջապահական ծառայությունները՝ առանց ֆինանսական դժվարությունների՝ ներառյալ հիմնական ծառայությունների ողջ փաթեթը՝ առողջության խթանումից մինչև կանխարգելում, բուժում, վերականգնում և պալիատիվ խնամք ամբողջ կյանքի ընթացքում:
Ընդունված է համարել, որ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակներ են.
Իսկ միջանկյալ նպատակներն են.
Չնայած վերջին տարիներին հասանելիության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների և զգալի ձեռքբերումների՝ այնուամենայնիվ, համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրատարակած տվյալների՝ ՀՀ բնակչության 5%-ը չունի ֆինանսական միջոցներ՝ բուժհաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար: Մեկ այլ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ արված հետազոտության համաձայն մատուցվող բուժծառայությունների համար բնակչության կողմից կատարվող վճարները ծանր հետևանք են թողնում իրենց ընտանիքների բարեկեցության վրա: Մասնավորապես՝ հետազոտության շրջանակում հարցվածների 24%-ը նշել են, որ ստիպված են եղել դադարեցնել իրենց տնային տնտեսության բնականոն կյանքը, իսկ 13%-ը ստիպված են եղել կրճատել հիմնական ծախսերը մինչև 1 տարով:
ԵՊԲՀ մասնագետների կողմից արված գիտական հետազոտությունները վկայում են, որ բժշկական ծառայությունների վրա ծախսվող ֆինանսական բեռի մասին խոսելիս, հաճախ ընկալվում են մեծ ֆինանսական ծախսեր, սակայն համեմատաբար փոքր, բայց տևական բնույթ կրող ծախսերը նույնպես բացասաբար են անդրադառնում ընտանիքի ֆինանսական դրության վրա: Օրինակ՝ կանոնավոր դեղ ընդունող մարդկանց 53%-ը դեղամիջոցներ ձեռք են բերում կենցաղային էական ծախսերը նվազեցնելու միջոցով, իսկ 31%-ն երբեմն առհասարակ դեղամիջոցներ ձեռք չեն բերում՝ միջոցների սղության պատճառով։
Առողջության համապարփակ ապահովագրական մոդելը Եվրոպայում առողջապահական ծառայությունների կազմակերպման առավել տարածված մոդելներից է, որը գործում է տարածաշրջանի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Նիդերլանդները, Էստոնիան, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան և այլն:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ երկրներում եկամուտից ապահովագրական վճարների միջակայքը տատանվում է 7.5%-14.6% սահմաններում՝ 7.5% Նիդերլանդներում և 14.6% Գերմանիայում: Նիդերլանդներում ամբողջ 7.5%-ը վճարում է գործատուն, իսկ Գերմանիայում 7.3%-ը վճարում է գործատուն, իսկ մյուս՝ 7.3%-ը՝ պահվում է աշխատակիցներից: Այս ցուցանիշները, սակայն, տարբերվում են՝ երկրից երկիր:
Հարկ է նշել, որ գումարները հավաքագրվում են ինչպես հանրային կառույցներում՝ հիմնադրամներում, այնպես էլ մասնավոր, օրինակ՝ ապահովագրական ընկերություններում:
Որոշ երկրներ, օրինակ՝ Սլովակիան, իր բնակչությանը տալիս է հիմնադրամների ընտրության հնարավորություն, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Խորվաթիան և Էստոնիան, ընտրելու հնարավորություն չկա, քանի որ հիմնադրամը միայն մեկն է:
Առողջության համապարփակ ապահովագրության առանձնահատկությունն այն է, որ բոլոր երկրներում մասնակցությունը պարտադիր է, իսկ վճարման բազա է հանդիսանում եկամուտը: