ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրները շարունակում են բնակչությանը մատուցել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:
Վիճակագրական տվյալների համաձայն «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնություն ստանալու նպատակով հոկտեմբերին դիմել է 3250 քաղաքացի, որից 1005-ը ստացել են ստացիոնար բուժօգնություն, իսկ 2245 քաղաքացի սպասարկվել է ամբուլատոր կարգով:
Հարկ է նշել, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը շարունակում է շտապ բժշկական օգնության կանչերի թվով մնալ առաջատարներից մեկը, մասնավորապես հոկտեմբերին դրանց թիվը կազմել է 341:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, որը սպասարկում է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության համապետական ծավալի շուրջ 17%-ին, 24/7 ռեժիմով աշխատում է հանուն փոքրիկների առողջության պահպանման և բուժօգնության որակի բարելավման:
Նախորդ ամսում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվել 5594 քաղաքացու, որից 4179-ը սպասարկվել են ամբուլատոր կարգով, իսկ 1415-ը հիվանդանոցային ստացիոնար պայմաններում են ստացել բժշկական օգնությունը:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը, որը մատուցում է բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ շարունակաբար ընդլայնելով և կատարելագործելով դրանք, հոկտեմբերին սպասարկել է 3574 քաղաքացու, որից 1509-ը՝ ամբուլատոր, իսկ 2065-ը՝ ստացիոնար պայմաններում:
Հանրագումարում, մեկ ամսում երեք բուժհաստատությունում բժշկական օգնություն է տրամադրել 12 418 քաղաքացու: