ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտակրթական նախագծերի տարեվերջյան ամփոփումներից մեկը նվիրված էր LabShip-3 ծրագիրը բարեհաջող ավարտած ուսանողների վկայականների հանձնմանը։
4 շաբաթվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները 4 տարբեր լաբորատորիաներում աշխատեցին 24 ուսանողի հետ։
Նախագծի կարևոր ձեռքբերումներից եղել է ծրագրի ավարտից հետո ուսանողներից մի քանիսի ներգրավվածությունը կենտրոնի ընթացիկ հետազոտական նախագծերից մեկի փորձարարական մասին։
2024 թվականին «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը խոստանում է LabShip-ի նոր նախագծեր: