Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԼՂ-ից Գարի Գասպարյանը ԵՊԲՀ է ընդունվել  ռազմական բժշկության մեջ լավագույններից մեկը լինելու ձգտումով

ԼՂ-ից Գարի Գասպարյանը ԵՊԲՀ է ընդունվել  ռազմական բժշկության մեջ լավագույններից մեկը լինելու ձգտումով

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի կուրսանտ Գարի Գասպարյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում:

2008 թվականին հաճախել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց:

2020թ. ավարտել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցը:

Նույն թվականին ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետ:

Գարիի ընտանիքում բժիշկներ չկան, բայց նա դեռևս 6-րդ դասարանից կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում:

«Ընտրություն եմ կատարել երկար մտորումներից հետո: Ծնողներիս հետ չեմ ունեցել տարաձայնություններ, նրանք լիովին հավանություն են տվել, աջակցել իմ որոշումներին: Իմ մեջ տեսնում էի բժշկի և զինվորականի կատարյալ համատեղումը՝ կարգապահություն, գթասրտություն, խստապահանջություն և նվիրում»,-նշում է ապագա ռազմական բժիշկը:

Բժշկական մայր բուհը, ըստ Գարի Գասպարյանի,  բազային, հիմնարար կրթություն է տրամադրում սովորողներին:

«Ուսանելու ընթացքը հնարավորություն է տալիս ծանոթանալու պրոֆեսիոնալ և մեծ փորձ ու հմտություն ունեցող դասախոսների, բժիշկների հետ: Ձեռք եմ բերել լավ, հավատարիմ ընկերներ»,-ընդգծում է բժշկական բուհի ուսանողը:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ իր գործունեության մասին խոսել չի սիրում, միայն նշում է, որ այդ ծանր օրերին կուրսանտական ամբողջ անձնակազմի ներդրումը մեծ է:

Ապագա ծրագրերի մասին խոսել նա վաղ է համարում:

«Մի բան հստակ է. իմ ընտած մասնագիտության՝ ռազմական բժշկության մեջ կձգտեմ լինել լավագույններից մեկը»,-նշում է կուրսանտ Գասպարյանը: