Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկաբուժական առաջին վեբինարին մասնակցել է 45 մասնագետ Երևանից և մարզերից

Մանկաբուժական առաջին վեբինարին մասնակցել է 45 մասնագետ Երևանից և մարզերից

ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի «Կրթված մանկաբույժ` առողջ սերնդի երաշխավոր» խորագրով գարնանային վեբինարների մեկնարկը տրվեց մարտի 17-ին, մասնակցել է 45 մանկաբույժ: Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի նախաձեռնությամբ ձևավորվել է կրթական առցանց հարթակ, որտեղ կենտրոնացվելու են առաջատար մասնագետների փորձն ու գիտելիքը:

Երեկ հրավիրված առցանց հանդիպմանը, որը նվիրված էր «Երեխաների հազը․ բուժել, թե՞ չբուժել» թեմային բանախոսն էր պրոֆեսոր Սիմոնյանը, որն անդրադարձավ մասնագիտական մի շարք թեմաների, պատասխանեց տասնյակ հարցերի:

 «Մասնակցում էին մանկաբույժներ Արարատից, Տավուշից, Մասիսից, Հրազդանից, Սևանից, Էջմիածնից, հանրապետության այլ բժշկական կենտրոններից»,- մանրամասնում է կրթական այս նոր ծրագրի հեղինակը` հավելելով, որ մասնակիցների արձագանքները շատ ոգևորիչ էին:

Նշենք, որ մանկաբուժական վեբինարները կանցկացվեն գարնան ընթացքում հանգստյան օրերին: