Հարգելի ուսանողներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մարտական գործողությունների մասնակից ուսումնառողների ցուցակները ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
1. Մարտական գործողությունների մասնակից սովորողներ (ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, ասպիրանտներ)
- Անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ
- Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ (Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զիվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ
- զինվորական հաշվառման գրքույկ՝ համապատասխան նշմամբ
2. Այլ զորքերի կազմում ծառայողների դեպքում.
- Համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք
3. Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մարտական գործողությունների մասնակցի սովորող երեխաների ցուցակները ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է ՝
1. Մարտական գործողությունների մասնակցի սովորող երեխա (ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, ասպիրանտներ)
- Անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ
- Ծննդյան վկայական
- Ծնողի՝ մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ (Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զիվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ
- զինվորական հաշվառման գրքույկ՝ համապատասխան նշմամբ
2. Այլ զորքերի կազմում ծառայողների դեպքում.
- Համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից ծնողին տրամադրված տեղեկանք
3. Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մարտական գործողությունների մասնակցի սովորող ամուսնու ցուցակները ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
1. Մարտական գործողությունների մասնակցի սովորող ամուսին (ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, ասպիրանտներ)
- Անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ
- Ամուսնության վկայական
- Ամուսնու՝ մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ (Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զիվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ
- զինվորական հաշվառման գրքույկ՝ համապատասխան նշմամբ
2. Այլ զորքերի կազմում ծառայողների դեպքում.
- Համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից ամուսնուն տրամադրված տեղեկանք
3. Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ: