Սուիցիդի կանխարգելման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 10-ին։ Այն հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սուիցիդի կանխարգելման միջազգային ասոցիացիայի /IASP International Association for Suicide Prevention/ նախաձեռնությամբ՝ 2003 թվականին։
Օրվա նպատակն է`
2025 թվականի օրվա թեման է՝ «Changing the Narrative on Suicide»` «Փոխել սուիցիդը ներկայացնելու ոճը», այն խրախուսում է ինքնասպանության շուրջ բաց խոսակցություն, ամրապնդում է կարեկցանքը և կոչ է անում փոխել, հարթել սեփական ժխտողական համատեքստը իրական աջակցող մոտեցմամբ:
Վիճակագրությամբ՝ աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանություն է գործում, որի կանխարգելման համար մինչդեռ գոյություն ունեն արդյունավետ միջոցառումներ՝
Ամեն տարի ինքնասպանությունների հետևանքով մահանում է ավելի քան 720.000 մարդ: Ինքնասպանությունները մահվան երրորդ հիմնական պատճառն են 15-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում: Աշխարհում ինքնասպանությունների 73%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ինքնասպանությունների պատճառները բազմակողմանի են և կախված են սոցիալական, մշակութային, կենսաբանական, հոգեբանական գործոններից և շրջակա միջավայրից, որոնք առկա են ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր ինքնասպանության հետևում կարող է մի քանի ինքնասպանության փորձ լինել: Նախնական ինքնասպանության փորձը ընդհանուր բնակչության շրջանում ինքնասպանությունների կարևոր ռիսկի գործոն է: Յուրաքանչյուր ինքնասպանություն ողբերգություն է, որն ազդում է ընտանիքների, համայնքների և ամբողջ երկրի վրա և երկարաժամկետ հետևանքներ է ունենում մնացած մարդկանց համար:
Ինքնասպանությունը հանրային առողջության լուրջ խնդիր է, որը պահանջում է պատասխան գործողություններ: Ժամանակին, ապացուցահեն և հաճախ ոչ մեծ ֆինանսներ պահանջող միջոցառումները թույլ են տալիս կանխել ինքնասպանությունները։ Որպեսզի ազգային միջոցառումներն արդյունավետ լինեն, անհրաժեշտ է ինքնասպանությունների կանխարգելման համալիր բազմոլորտ ռազմավարություն:
Վերջին 10 տարիների ընթացքում դեռահասների ինքնասպանության ռիսկը զգալիորեն աճել է: Չնայած մի քանի գործոններ կան, որոնք ազդում են մարդու ապրելու կամ չապրելու ընտրության վրա, վերջին ուսումնասիրությունները կապ են գտել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների միջև, ինչպիսիք են դեպրեսիան, ինքնասպանության մտքերը և սոցիալական մեդիայի օգտագործումը:
Ամերիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ում մոտ 46.000 մարդ ինքնասպան է եղել: Ինքնասպանությունների թիվը 100.000 բնակչի հաշվով 14 է: 10-ից 24 տարեկան երեխաների և երիտասարդների շրջանում ինքնասպանությունների մակարդակը 10.7 է 100.000 մարդու հաշվով, իսկ ինքնասպանությունները մահվան երկրորդ հիմնական պատճառն են այս տարիքային խմբում ԱՄՆ-ում:
Հայաստանի ընդհանուր մակարդակը (2019թ.)՝ 3.3 էր 100.000 բնակչի հաշվարկով, ինչը գրեթե եռակի ցածր է համաշխարհային միջինի (9.1) համեմատ: Սեռային տարանջատումը հայկական պոպուլյացիայում ըստ JAM News–ի (2023 թ.) ունի հետևյալ պատկերը` «70%-ը՝ տղամարդիկ են հատկապես անգործունյա, թոշակառու, իսկ կանայք ավելի հաճախ են փորձեր անում, բայց…»: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց և կանանց սուիցիդի միջին հարաբերակցությունը կազմում է մոտ 1.1–1.3, աշխարհում՝ 1-1.8, իսկ Հայաստանում՝ գրեթե 1-4:
Սա պետք է գերակա ուշադրության առարկա լինի հաղթահարման և կանխարգելման քաղաքականություններում։
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնը ակտիվորեն զարգացնում է գիտական և գործնական գործունեություն ինքնասպանության վարքագծի ուսումնասիրության և կանխարգելման ոլորտում: Ամբիոնի աշխատակիցները անցկացնում են ինքնասպանության դատահոգեբանական փորձաքննություններ, հրապարակում են հետազոտությունների արդյունքները՝ համագործակցելով Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների գիտնականների հետ, ինչպես նաև իրականացնում են կարևոր կանխարգելիչ նախաձեռնություններ՝ սեմինարներ և կրթական ելույթներ ուսանողների, դպրոցների, բանակի և բնակչության շրջանում: Նման բազմակողմանի աշխատանքը նպաստում է միջազգային գիտական համագործակցության ամրապնդմանը, հոգեկան առողջության խնամքի մշակույթի զարգացմանը և հասարակությունում ինքնասպանության ռիսկերի նվազեցմանը:
Այս կարևոր թեմային են անդրադարձել «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը, նույն ամբիոնի դասախոս Սոֆի Գարաքյանը: