Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնակցություն միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծին

Մասնակցություն միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծին

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ, Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա բժիշկ-օրթոդոնտ Միքայել Նալբանդյանը Erasmus+ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-29-ը եղել է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի օրթոդոնտիայի ամբիոնում, որտեղ անցկացրել է վարպետության դասեր, դասախոսություններ է կարդացել ամբիոնի կլինիկական օրդինատորների, ինչպես նաև 5-րդ կուրսի ուսանողների համար:

Համալսարանականը նաև կլինիկական աշխատանքների է մասնակցել:

«Որպես դասախոս սա առաջին մասնակցությունն էր Եվրոպայում, մինչ այդ ես ունեցել եմ կուրսեր և վարպետաց դասեր Վրաստանւմ, Ռուսաստանում և Ղազախստանում, որտեղ պարբերաբար դասավանդում եմ: Այս փոխանակային ծրագիրը թույլ տվեց հասկանալ, թե ինչքանով է մեր կրթական մակարդակը համապատասխանում եվրոպական համակարգին, ինչ տարբերություններ կան, զարմանալի էր, որ մեր պատրաստվածությունը, գիտելիքների մակարդակը չէր զիջում եվրոպականին, կային նաև որոշակի գիտական և կլինիկական մոտեցումների մեր սեփական մշակումները, որոնք առանձնակի հետաքրքություն առաջացրին իսպանացի գործընկերների մոտ»,- մանրամասնում է բժիշկ Նալբանդյանը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ն համագործակցում է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի հետ`  Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացնելու Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագիծ, որը մրցութային ընթացակարգով և ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժնի համակարգմամբ  բուհի աշխատակիցներին հնարավորություն է  ընձեռում Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում իրականացնելու պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդում կամ մասնագիտական կատարելագործում: