Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին նվիրված հուշամրցաշարը

Մեկնարկեց 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին նվիրված հուշամրցաշարը

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված մրցաշարը՝ ֆուտբոլ և շախմատ մարզաձևերից մեկնարկեց: Վոլեյբոլի առաջնությունը կմեկնարկի հինգշաբթի:

Մրցաշարին, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին, ներգրավվել է 305 համալսարանական:

Նախքան խաղերի մեկնարկը, բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկները բժշկական մայր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին անմահացած հերացականների հուշատախտակի առաջ՝ երախտիքի և շնորհակալության խորը զգացողությամբ:

Հայաստանի հիմնով և ազգային պարով ապագա բժիշկները սկսեցին խաղը:

Լավագույն թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով և հավաստագրերով: