ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է ապագա բժիշկներին ներգրավվել տարբեր սպորտաձևերում՝ ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը կարևորելով բուհում:
Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում էր 20 թիմ՝ 200 մասնակիցներով:
Նախքան մրցաշարի մեկնարկը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հապագա բժիշկներին՝ ազնիվ մրցակցություն և հաջողություններ ցանկացավ:
«Ցանկանում եմ ձեզ ակտիվ և արդար մրցակցություն: Ձեր պայքարում թող հաղթի ամենաուժեղն ու պատրաստվածը»,-նշեց բուհի ղեկավարը:
Այնուհետև ցուցադրական ելույթներով հանդես եկան ակրոբատիկայի, գեղարվեստական մարմնամարզության,սպորտային պարերի և բռնցքամարտի հրավիրված մարզիկներ: Շքերթը ղեկավարում էր Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Նելլի Սարգսյանը:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշեց, որ մեկնարկը հանդիասավոր էր, եզրափակիչ խաղը կանցկացվի հոկտեմբերի 26-ին, լավագույն թիմերը կպարգևատրվեն ռեկտորի գավաթով, մեդալներով, դիպլոմներով:
«Առաջին օրն անցավ թեժ պայքարում, ուժեղագույն թիմեր ենք արդեն նկատում»,-ասաց նա՝ հավելելով,որ մրցումները լինելու են շարունակական, հետագայում նաև կանցկացվի շախմատի և վոլեյբելի առաջնություն: