Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հանրային առողջության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Պացիենտի անվտանգության և բուժծառայությունների որակի բարելավման ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը:
Ինտենսիվ դասընթացի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել պացիենտի անվատանգությունն ապահովող տարբեր պրոցեսների ներդրման մեթոդաբանության, բուժծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև խնդրի վերլուծության համակարգի վերաբերյալ գիտելիք և գործնական հմտություններ:
Դասընթացի շուրջ 25 մասնակիցներին ողջունեց Հանրային առողջության ֆակուլտետի փոխդեկան Գայանե Ղավալյանը։ Նա տեղեկացրեց, որ դասընթացը կանցկացվի հայերենով, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի երեք ժամ տևողությամ մինչև այս տարվա մարտի 21-ը։
«Պացիենտի անվտանգության և բուժծառայությունների որակի բարելավման ժամանակակից մոտեցումները» թեմայով դասընթացը վարում է ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը։
«2019 թվականից սկսած՝ աշխատում եմ Առողջապահության նախարարությունում։ Մինչ այդ սովորել եմ բժշկական համալսարանում։ 15 տարի ստոմատոլոգ եմ աշխատել, հետո որոշեցի ընդլայնել գործունեության շրջանակը։ Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիր եմ անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաև ավարտել եմ Johns Hopkins համալսարանի համապատասխան մասնագիտական կուրսը, որի հիման վրա էլ կառուցել եմ այս դասընթացը», – ներկայացնելով անցած մասնագիտական ուղին՝ նշեց նա։
Ծրագրի բովանդակությունը․
Նշենք, որ ծրագրի ավարտին կտրամադրվի հավաստագիր՝ հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, և ՇՄԶ 22 կրեդիտ: