Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեր ժողովրդի հարատևության երաշխիքները որակյալ կրթությունն ու գիտելիքն են. ԵՊԲՀ ռեկտոր՝ Արմեն Մուրադյան

Մեր ժողովրդի հարատևության երաշխիքները որակյալ կրթությունն ու գիտելիքն են. ԵՊԲՀ ռեկտոր՝ Արմեն Մուրադյան

Սիրելի՛ մանկավարժներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ուսերին դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: Այդ պատասխանատվության և առաքելության կշիռը Հայաստանի համար դժվար այս ժամանակահատվածում բազմապատկվել է: Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի հարատևության երաշխիքները որակյալ կրթությունն ու գիտելիքն են, որոնք սերունդների մեջ դուք եք սերմանում: Դրանք են Հայաստանի ապագան կերտելու մեր ամուր ու կուռ զենքերը:

Ուզում եմ հատուկ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հարյուրավոր մանկավարժների դերը, որոնք այս ծանր պայմաններում անգամ չհրաժարվեցին իրենց առաքելությունից, և վստահ եմ՝ շարունակելու են գործել հիմա արդեն առավել նախանձախնդիր կերպով:

Սիրելի՛ մանկավարժներ, կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում ամենայն բարիք, խաղաղ օրեր՝ նվիրական աշխատանքն իրականացնելու համար: