Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկների հաջողությունները Թուրքմենստանի միջազգային համացանցային օլիմպիադայում

Ապագա բժիշկների հաջողությունները Թուրքմենստանի միջազգային համացանցային օլիմպիադայում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները հերթական հաջողությունն են արձանագրել այս անգամ Թուրքմենստանի պետական համալսարանի կողմից նոյեմբերի 14-17-ը կազմակերպված Քիմիայի միջազգային համացանցային օլիմպիադայում։

Ընդհանուր բժշկության առաջին կուրսի ուսանողներ Տարոն Խաչատրյանը և Առնո Մուսայելյանն օլիմպիադայի ընթացքում արժանացել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կարգերի, իսկ Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Յուրա Սարգսյանը և երկրորդ կուրսի ուսանող Թամարա Փափազյանը՝ 3-րդ կարգի։

Օլիմպիադային մասնակցում էր 300 ուսանող աշխարհի ավելի քան 20 երկրից, այդ թվում՝ և՛ եվրոպական, և՛ հետխորհրդային։

Ուսանողների համար սա միջազգային օլիմպիադայում մասնակցության առաջին փորձն էր։

Տարոն Խաչատրյանի խոսքով՝ նմանատիպ օլիմպիադաներն առհասարակ օգտակար են գիտական ոլորտում գործունեության և միջազգային մրցույթներում առավելություններ ձեռք բերելու համար։

Տարոնն ապագա ռադիոլոգ է՝ ՄՌՏ մասնագետ, իսկ Առնոն՝ ապագա վիրաբույժ, դեռ չի կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում։

Յուրա Սարգսյանը պլանավորում է սեփական դեղատնային ցանցն ունենալ։ Թամարա Փափազյանի համար օլիմպիադայում մասնակցությունը շատ կարևոր փորձ էր, մասնագիտական կայացման ճանապարհին՝ մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր։

Թուրքմենստանում կայացած Քիմիայի միջազգային համացանցային օլիմպիադայի արդյունքներով՝ հերացիականներն արժանացել են համապատասխան հավաստագրերի։