Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այս տարի հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը։

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը միակ մուլտիդիսցիպլինար կազմակերպությունն է աշխարհում, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, այդ ոլորտում գիտելիքների ավելացմանը: Ընկերությունն ունի ավելի քան 2600 անդամ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բժիշկներ, բուժքույրեր, առողջապահության ոլորտի այլ մասնագետներ, գիտնականներ և հետազոտողներ:

«Մեկդարյա բուհի համար մեծ պատիվ է մայիսի 19-21-ը համախմբել մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար դերակատարներին՝ նպաստելով ազգային ձեռքբերումների բազմապատկմանը։ Բժշկական համալսարանն արդեն հարյուր տարուց ավելի որդեգրել է հետևողական և կենսական առաքելություն՝ պատրաստել բացառիկ և իրենց գործի գիտակ բժիշկներ։ Այս մասին են փաստում, մասնավորապես, ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները, միջազգային չափանիշներին համապատասխան կիրառվող ախտորոշման և բուժման մեթոդները»,- կայանալիք միջոցառմանն ուղղված իր խոսքում նշել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության՝ SIOP-ի տեսլականն է․ «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից»:

Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 առաջնակի դեպք։ Սա համաշխարհային միջին ցուցանիշ է։ Այս երեխաներից 75-ն առողջանում է ամբողջապես, սա շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Ցավոք, մենք տարեկան կորցնում ենք 25 երեխայի, և սա զուտ թվեր չեն մեզ համար։ Շատ կարևոր է այն գիտակցումը, որ քաղցկեղը, հատկապես՝ մանկական, դատավճիռ չէ։

Նախաձեռնողներն ու համակազմակերպիչները վստահ են՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցությունը կլինի շարունակական, իսկ ասիական 15-րդ համաժողովի անցկացումը մեր երկրի մայրաքաղաքում զգալի ներդրում կլինի առողջացման ցուցանիշների աճի ապահովման գործում։

yemek tarifleri betpark rokubet melbet rokubet betpark madridbet rokubet betpark hititbet rokubet supertotobet supertotobet betpark betgaranti betgaranti xslot