Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է ոչ միայն խրախուսել առողջ ապրելակերպի տարածումը բժշկական մայր բուհում՝ աջակցելով ապագա բժիշկներին մասնակցել սպորտային բազմաթիվ միջոցառումների, այլև հնարավորություններ է ստեղծում դասախոսական կազմին ևս ընդգրվել ներբուհական և միջբուհական խաղերին:
Հայաստանի միջբուհական խաղերին, որտեղ ներգրավված էր 16 բուհ, բժշկական համալսարանը ևս մասնակցություն ունեցավ:
Ուշագրավ է այն, որ այս խաղերին ոչ միայն Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներն են մասնակցել, այլև բուհի մյուս ամբիոնների դասախոսները և աշխատակազմի այլ անդամներ՝ գրանցելով լավագույն արդյունքներ:
Այսպիսով, հերացիականներ Սամվել Բարոյանը, Սամվել Պարզյանը, Գոհարիկ Հարությունյանը, Վարսենիկ Ապրեսյանը, Մանան Ասատրյանը, Գևորգ Գրիգորյանը, Նելլի Սարգսյանը, Վաչագան Թորոսյանը, Հայկ Մինասյանը, Ասքանազ Ճերմակյանը մասնակցել են հրաձգություն, բասկետբոլ, բադմինտոն և շախմատ մարզաձևերից միջբուհական խաղերին:
Բադմինտոն մարզաձևից Գևորգ Գրիգորյանն ու Մանան Ասատրյանը դարձել են հաղթողներ: