Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մրցութային ընթացակարգով ընտրվեց 4 ամբիոնի վարիչ և 4 պրոֆեսոր

Մրցութային ընթացակարգով ընտրվեց 4 ամբիոնի վարիչ և 4 պրոֆեսոր

Գիտական խորհրդի հունիսի 28-ի նիստի օրակարգում գլխավորապես ԵՊԲՀ հինգ ամբիոնում մրցութային ընթացակարգով ամբիոնի վարիչների և պրոֆեսորների ընտրության հարցն էր:

Նիստին ներկա էր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը։

Բժշկական բուհի Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց ակադեմիական անձնակազմի ընտրություններում ներկայացված թեկնածուներին` 4 ամբիոնի վարիչ և 4 պրոֆեսոր։

Ամբիոնի վարիչների և պրոֆեսորների թեկնածուները պատասխանեցին գործընկերներին հետաքրքրող հարցերին, համառոտ ներկայացրին իրենց կազմակերպչական և մասնագիտական փորձը:

Բազմաթիվ որակյալ կադրերի պատրաստման, որպես բժշկի, քաղաքացու, գիտնականի կերպար, մեծահոգի տղամարդու վառ օրինակ ԵՊԲՀ ռեկտոր  Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Ուռուցքաբանության ամբիոնի երկարամյա ղեկավար Հայրապետ Գալստյանի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով բժշկագիտության նվիրյալին երկար տարիների անբասիր գործունեության համար։

Այսպիսով, փակ քվեարկության արդյունքներով` Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Արտաշես Թադևոսյանը, պրոֆեսորի պաշտոններում Անահիտ Հայրապետյանը և Մարինե Մարդիյանը, Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում Գևորգ Թամամյանը:

Երկու պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը և Էվելինա Բախշինյանը համալրեցին Ընդհանուր ուռուցաբանության ամբիոնի կազմը:

Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնում (նախքան այս բուհում գործել է Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի խումբ) Նունե ՏերՄարգարյանը, իսկ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնում` Զարուհի Գևորգյանն ընտրվեցին վարիչի պաշտոններում:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի և Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի զեկուցմամբ հաստատվեց հետբուհական և շարունակական կրթության ծրագրերի և ԵՊԲՀ կանոնակարգերի փոփոխությունների հարցը:

Գառնիկ Ավետիսյանի զեկուցվող հարցը վերաբերում էր 2023-2024 ուսումնական տարում նախատեսվող «Մանկաբուժություն» մասնագիտությամբ ռեզիդենտուրայի պիլոտային ծրագրի մեկնարկին, որի արդունքներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հետագայում որոշում կկայացվի ռեզիդենտուրայի ներդրման վերաբերյալ։

Մեկնարկող ծրագրի բովանդակային հարցերի շուրջ տեսակետներ հնչեցին մանկաբուժության բնագավառի անվանի համալսարանական բժիշկ-գիտնականների կողմից։

«Առողջապահության կազմակերպում և կառավարում» անգլալեզու մագիստրոսական կրթական ծրագրի ուսման վարձի փոփոխության մասին զեկուցեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը։

Քննարկվեցին ուսումնական, կազմակերպական, ընթացիկ այլ հարցեր:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant