Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նախորդ ուսումնական տարվա հիշարժան միջոցառումները՝ մեկ անդրադարձում

Նախորդ ուսումնական տարվա հիշարժան միջոցառումները՝ մեկ անդրադարձում

2022-2023 ուսումնական տարին հագեցած էր բժշկագիտական միջոցառումներով, համաժողովներով, համագումարներով, փոխայցերով և հանդիպումներով:

Առաջարկում ենք հետահայաց հիշել այդ իրադարձությունները` կարևորելով աշխարհի տարբեր անկյուններից ԵՊԲՀ ժամանած անվանի բժիշկ-գիտնականներին, հետազոտողներին, որոնք, ծանոթանալով մեկդարյա կրթագիտական հաստատության պատմությանը, աշխարհում տարածում են հերացիական շունչը և ընդլայնում համագործակցությունը:

 

Եվ այսպես․

1․ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի շրջանակում հունիսի 23-ին կայացավ «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էին փորձառու մասնագետներ ԱՄՆ-ից, Իսրայելից, եվրոպական երկրներից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Այս միջոցառմամբ, կարծես, ամփոփվեց անցած ուսումնական տարվա  գիտական միջոցառումների շարքը բժշկական բուհում:  ARICE ծրագիրը բժշկական բուհի երկրորդ Twinning ծրագիրն է, որի հիմնական նպատակներից է ստեղծել կարևոր ենթակառուցվածքներ քաղցկեղի ուսումնասիրման ոլորտում մոլեկուլյար ախտորոշման համար:

2․ «Թմրանյութերի օգտագործումը՝ որպես բնակչության տարբեր տարիքային խմբերի առողջապահական և սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմնախնդիր» թեմայով համաժողովը հունիսի 2-ին ԵՊԲՀ հարկի տակ էր համախմբել առաջատար մասնագետների` հոգեբույժների, հոգեբանների, թմրաբանների, այլ նեղ մասնագետների:

3․ Բժշկական համալսարանը մայիսի 19-21-ը հյուրընկալեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը, որին ներկա էր 150-ից ավելի մասնագետ աշխարհի շուրջ  60 երկրի առաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։ Մեկդարա բուհը համախմբել էր մանկական ուռուցքաբանության ոլորտի կարևոր դերակատարներին աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ճապոնիայից, Սինգապուրից, Իրանից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սիրիայից, Հորդանանից, Լիտվայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Սերբիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Կանադայից, Արգենտինայից։

4․ «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառման շրջանակում մայիսի 18-ին բժշկական բուհում մեկնարկեց Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS)՝ «Սթրես և վարքագիծ» նյարդաբանության և կենսաբանական հոգեբուժության 29-րդ միջազգային ամենամյա համաժողովը, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի առաջատար համալսարանների մասնագետները քննարկեցին թեմային վերաբերող տարբեր խնդիրներ։

Մայիսի 19-ին երկօրյա գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում։

5․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառման շրջանակում, մայիսի 16-ին մեկնարկեց ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 ԹՎԻՆՆԻՆԳ գործողության «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը:

«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 առաջին ծրագիրն է Հայաստանում՝ ԵՊԲՀ համակարգմամբ:

Ծրագրի ամփոփիչ միջոցառումների շրջանակում մայիսի 17-ին անցկացվեց ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովը։

6․ Մայիսի 17-18-ը բժշկական համալսարանում զուհագեռաբար տեղի ունեցավ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ARGOS) 5-րդ հանդիպումը: Քննարկվեցին օնկոլոգիայի տարբեր ասպեկտները, ինչպիսիք են վիրաբուժական, գինեկոլոգիական, մաշկաբանական քաղցկեղը, ինչպես նաև քաղցկեղին առնչվող կազմակերպչական խնդիներ:7․ Հանրային առողջության ֆակուլտետը մայիսի 17-ին Գերմանիայի Հանովերի քաղցկեղի կենտրոնի հետ անցկացրեց Հանրային առողջապահական ֆորում՝ «Հանրային առողջապահությունը COVID-19-ից հետո» խորագրով:

8․ Ֆիզիոլոգիայի և ախտաֆիզիոլոգիայի ամբիոնները մայիսի 10-11-ը կազմակերպել էին «Առողջ ծերացում» խորագրով ուսանողադասախոսական երկօրյա գիտաժողով, որի ընթացքում համալսարանականները քննարկեցին ծերացման, մասնավորապես՝ առողջ ծերացման հետ կապված մի շարք հարցեր:

9․ Ապրիլի 6-ին կրկին բժշկական բուհում «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովը նախագահում էր պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

10․ «Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» թեմայով կրեդիտավորված գիտաժողովը մարտի 18-ին բժշկական բուհում համախմբեց Երևանի և Հանրապետության մարզերի 300 մանկաբարձ-գինեկոլոգի։

11․ ԵՊԲՀ-ում մարտի 13-19-ը ուսանողների և բժշկագիտության շրջանում լայն տարածում ունեցող «Ուղեղի ճանաչման շաբաթ 2023» (“Brain Awareness Week”) միջոցառումների շարքը տեղի ունեցավ:

12․ Փետրվարի 22-24-ը բուհում կայացավ Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի եռօրյա հանդիպումը։

13․ Փետրվարի 9-ին բժշկական համալսարանում Ստոմատոլոգիայի միջազգային օրվան էր նվիրված «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողովը:

14․ Բժշկական համալսարանում դեկտեմբերի 19-20-ը «Տղամարդու առողջությունը» միջդիսցիպլինար կոնգրեսը նախատեսված էր բոլոր բժիշկների համար։

15․ Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրներն էին նոյեմբերի 18-ին և 19-ին բժշկական մեկդարյա բուհում հայ և օտարերկրացի մասնագետների ուշադրության կենտրոնում: «Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները»  խորագրով համաժողովին հրավիրված էին  Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ:

16․ Հոկտեմբերի 13-ին «Դենդի» նյարդավիաբուժական ակումբի կողմից կազմակերպված «Նեյրոանատոմիայի ներածություն» խորագրով աշխատանքային հանդիպումը հրավիրվեց:

17․ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 12-ին Հյուսվածքաբանության ամբիոնի հետ կազմակերպել էր «Հյուսվածքաբանությունը՝ երիտասարդների աչքերով» խորագրով համալսարանական ուսանողական համաժողով: Բժշկական մայր բուհի 10 ուսանող զեկույցներ ներկայացրեց:

18․ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում հոկտեմբերի 10-ին հաջորդեց “State of AI and Its Implications for Medicine” խորագրով աշխատաժողովը։

19․ Սեպտեմբերի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրկին մասնագիտական եռուզեռ էր։ Այս անգամ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցն իր տանիքի ներքո էր հյուրընկալել կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու բուժմանը, կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հերթական ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցում էին հայ և արտասահմանցի կրծքագեղձի վիրաբույժներ Հայաստանից, Իսպանիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Մեքսիկայից և Վրաստանից։

20․ Սեպտեմբերի 26-ին բժշկական բուհում մեկնարկեց «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովը: Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված բժշկագիտական միջոցառումը համախմբել էր Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի հայ և արտասահմանցի առաջատար մասնագետներին, ֆակուլտետի անվանի շրջանավարտներին:

21․ Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում սեպտեմբերի 12-13-ը կայացավ Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիր» (“Doctoral Programs in Public Health and Social Services” (DPPHSS) թեմայով ամփոփիչ միջազգային գիտաժողովը։ Կրթության ոլորտում այս կարևոր միջոցառումը ԵՊԲՀ հյուրընկալ տանիքի ներքո էր համախմբել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Ղրղզստանի համալսարանների մասնագետներին։

Օրեր անց բուհում կրկին կթևածի ուսանողական ակտիվ եռուզեռը, և կնախանշվեն կայանալիք միջոցառումները` բժշկագիտության տարբեր ոլորտները զարգացնելու մեծ ակնկալիքով: