Նոյեմբերի 14-ը լոգոպեդների միջազգային օրն է: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2004 թվականից։
Լոգոպեդը մասնագետ է, որը բացահայտում է խոսքային խնդիրները, կանխարգելում և շտկում դրանք։
Նա օգնում է և ընձեռնում լիարժեք հաղորդակցվելու հնարավորություն, այն երեխաներին և մեծահասկներին, ովքեր ունենում են խոսքային խանգարումներ և հաղորդակցման դժվարություններ։
Ցավոք, վիճակագրական տվյալներով տարեցտարի աճում է խոսքային խանգարումների թիվը։
Շնորհավորելով ոլորտի ներկացուցիչներին մասնագիտական օրվա առթիվ` մաղթում ենք անսպառ եռանդ և բուժման գործընթացում գրանցած բազում հաջողություններ:
Նշենք, որ կարճ ժամանակ առաջ մանկավարժական գիտությունների թեկնածու, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կաթվածի կենտրոն լոգոպեդ Մերի Շաբոյանը «Պառլամենտ» ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լոգոպեդ» կոչմանը: