Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նվիրատվություն` գրադարանին

Նվիրատվություն` գրադարանին

Հերթական նվիրատվությունը բժշկական բուհի գրադարանին GXP Biopharma ընկերության կողմից չուշացավ: Մասնագիտական ուղղվածության գրքերի խումբը գրադարանի ղեկավար Մարինե Սարոյանին փոխանցեցին ընկերության այսօր ԵՊԲՀ այցելած ներկայացուցիչները:

Համագործակցությունն այս կառույցի հետ տարիների պատմություն ունի:

Այն սկիզբ է առել Բիոքիմիայի և կենսաբանության պրոֆեսոր, GXP Biopharma ընկերության հիմնադիր, մեր հայրենակից Աշոտ Պետրոսյանի շնորհիվ, ով  մասնագիտություն է ծավելել Միացյալ Նահանգներում, սակայն միշտ կապը պահել է Հայաստանի հետ։

Կարևորելով կրթության զրագացումը հայրենիքում` նա պարբերաբար գրքեր, ուսումնական, մասնագիտական գրականություն է նվիրում ԵՊԲՀ գրադարանին:

Աշոտ Պետրոսյանի կողմից բուհին արդեն նվիրաբերվել է ավելի քան 5 տասնյակ գիրք, որոնց շարքում է Netter (The Netter Collection of Medical Illustrations) ստեղծագործությունների ամբողջ ցանկը՝ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ատլասը, այլ հրատարակություններ:

Նշենք, որ 1980-90-ական թվականներին Աշոտ Պետրոսյանը շուրջ 10 տարի ղեկավարել է Սան Ֆրանցիսկոյում գործող «Թեքեյան» միությունը։