Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 20-ը՝ Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Հոկտեմբերի 20-ը՝ Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհում ունի օստեոպորոզ:

Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:

Մինչև 30 տարեկանը մարդը ֆիզիոլոգիապես հավաքում է ամենաշատ ոսկրային զանգվածը: Շատ կարևոր է այդ տարիքում հավաքել համապատասխան քանակությամբ ոսկրային հյուսվածք, քանի որ ֆիզիոլոգիապես 30 տարեկանից հետո մարդը սկսում է կորցնել այն:

Վիճակագրության համաձայն` 50 տարեկանից բարձր յուրաքանչյուր երեք կանանցից մեկն օստեոպորոտիկ կոտրվածք է ունենում: Յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ նույն վտանգի առաջ է կանգնած։ Այնուամենայնիվ, օստեոպորոզով հիվանդների միայն 20 տոկոսն է ախտորոշվում և բուժվում:

Այս տարի՝ 2023 թվականին, Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է «Ավելի լավ ոսկորներ կառուցել» (“Build Better Bones”)։