Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակն ունի երկու բաժաղադրիչ` գործնական հմտությունների ձեռքբերում և տեսական գիտելիքների ձևավորում:
Գործնական հմտությունները ամփոփվում է օլիմպիադայի տեսքով, տեսական բաղադրիչն իր հերթին կոնֆերանսով:
Դեկտեմբերի 10-ին անցկացվեց Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ուսանողական գիտական խմբակի կողմից կազմակերպած օլիմպիադան: Օլիմպիադային բացման խոսքում ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը խրախուսեց ուսանողների մասնակցությունը, հորդորեց տեսական գիտելիքները ամրապնդել գործնական պարապմունքներով։
Օլիմպիադայի բոլոր փուլերը գնահատվել է ժյուրիի կողմից, ովքեր էին՝
Օլիմպիադան հետևյալ ընթացն է ունեցել՝
Օլիմպիադային մասնակցող թիմերն էին՝
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած վիրաբուժական կոնֆերանսը, որով ամփոփվեցին այս կիսամյակի ընթացքում օպերատիվ վիրաբուժության ևտեղագրական անատոմիայի գիտական խմբակի տեսական աշխատանքները։ Միջոցառումն անցկացվեց «Գիրքը և փորձը կերտում են» խորագրով:
Յուրաքանչյուր շաբաթ ապագա բժիշկները հավաքվել են համալսարանի 8-րդ լսարանում` ներկայացնելու զեկուցումներ տարաբնույթ թեմաներով։ Ներկայացվել է շուրջ 51 զեկույց, որոնցից 13-ն ընտրվել է վերոնշյալ կոնֆերանսի համար։
Զեկույցների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ԵՊԲՀ ուսանողներ Գևորգյան Լիլիթը, Հակոբյան Էրիկը, Սահակյան Մելանյան, Թադևոսյան Լիլիթը և Սիմոնյանց Լյուդմիլան։
Միջոցառմանը հրավիրված էին
Կոնֆերանսի մեկնարկին օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայիամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը խոսել է ուսումնագիտականաշխատանքներին ուսանողների ակտիվ մասնակցության կարևորության մասին։
Ներկայացվել է 13 զեկույց սիրտ-անոթային վիրաբուժության, նեյրովիրաբուժության, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, վնասվածքաբանության, ակնաբուժության և էնդոկրին վիրաբուժության ոլորտներից։
Զեկուցողներին և զեկույցների թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://shorturl.at/dmsuZ
Ուսանողները շնորհակալ ենք բոլոր զեկուցողներին նման հետաքրքիր հանդիպման համար և լիահույս են, որ հաջորդ կիսամյակում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրականանատոմիայի գիտական խմբակի շաբաթօրյա զեկուցումները կընթանան էլ ավելի բուռն ու եռանդուն։
Խմբակի աշխատանքների իրականացմանը մեծապես նպաստում է համալսարանի ղեկավարության աջակցությունը
Շնորհակալ ենք մասնակցության համար և բոլորիդ սպասում ենք հաջորդ կիսամյակ՝ մեր հերթական օլիմպիադային և կոնֆերանսին: