Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օրդինատորն ավարտելուց հետո կշարունակի աշխատել Արցախում

Օրդինատորն ավարտելուց հետո կշարունակի աշխատել Արցախում

Վարակաբանների դերը վերջին ամիսներին առավել քան երբևէ կարևորվում է:

Շարունակում ենք անդրադառնալ ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատորներին, որոնք մասնագիտության մեջ հմտանում են համավարակի պայմաններում:

2-րդ կուրսի օրդինատոր Մարիամ Հակոբյանը մասնագիտական գործունեություն է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: ԵՊԲՀ ընդունվելիս բացառել է մանկաբույժ դառնալու գաղափարը: «Մասնագիտացման ընտրության հարցում մինչև 4-րդ կուրս տարբեր նախընտրություններ ունեի: 4-րդ կուրսում մասնագիտական  պրակտիկան անցա «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, որտեղ իմ մեջ շատ մեծ սեր առաջացավ մանաբուժության նկատմամբ»,- նշում է օրդինատորը՝ ավելացնելով, որ արդեն 5-րդ կուրսում պրակտիկան շարունակել է Մասիսի բժշկական կենտրոնում, որտեղ մանկական բժիշկ Սուրեն Սուվարյանը նպաստել է՝ մանկական ինֆեկցիոնիստ դառնալու իր որոշմանը:

Մարիամ Հակոբյանի խոսքով՝ բժշկության հանդեպ սերը սերմանել է մայրը: Նա իրականացրել է մոր՝ բժիշկ դառնալու երազանքը:

Կորոնավիրուսային համավարակի առաջին օրերից Մարիամն աշխատել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և ավագ գործընկերների հետ պայքարել համավարակի դեմ: «Դժվարություններ շատ են եղել, բայց ամենամեծը՝ ընտանիքից հեռու, մենակ ապրելն էր»,-նշում է օրդինատորը՝ ընդգծելով, որ այդ օրերին աշխատանքը շատ ծանրաբեռնված էր, հիվանդների հոսքը՝ մեծ:

Մարիամ Հակոբյանը պատմում է, որ այս ընթացքում սովորել է աշխատել մեծ թվով հիվանդների հետ, արագ կողմնորոշվել, աշխատանքը ճիշտ կազմակերպել և ամենակարևորը՝ շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել մասնագիտական անփոխարինելի փորձ: «Եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայի, նույն կերպ կվարվեի»,- ասում է ինֆեկցիոնիստը: Այն ուսանողներին, որոնք որոշել են միանալ վարակաբանների մեծ թիմին, մաղթում է բարի մուտք ամենաբազմազան ու հետաքրքիր հիվանդությունների աշխարհ, որտեղ բժիշկը կատարում է առավելագույնը մարդկանց կյանքերը փրկելու և առողջացնելու համար:

Օրդինատորն ավարտելուց հետո որոշել է մի քանի տարի աշխատել Արցախում: Վստահ է՝ դա մեծ ու անփոխարինելի փորձ կլինի մասնագիտական զարգացման գործում:

Զրուցեց՝ Մարգարիտա Մխիթարյանը

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder