Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օտարերկրացի կլինիկական օրդինատորների զեկուցումները` մանկաբուժական թեմաներով

Օտարերկրացի կլինիկական օրդինատորների զեկուցումները` մանկաբուժական թեմաներով

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնում անցկացվեց օտարերկրացի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ հերթական զեկուցումը։

Այս անգամ զեկուցման թեման վերաբերում էր երեխաների մոտ մակերիկամների կեղևի դիսֆունկցիային։

Ներկայացնում էր ազգությամբ հնդիկ, երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Աառթի Սուբրամանիան Ռավիչանդիրան:

Նմանատիպ միջոցառումներն ամբիոնում անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ։

«Այստեղ սովորում է 6 անգլալեզու կլինիկական օրդինատոր, իսկ սեմինարներին մասնակցում են համալսարանական հիվանդանոցի բոլոր օրդինատորները, այսինքն՝ և՛ ինֆեկցիոնիստներ, և՛ ռեանիմատոլոգներ, և՛, իհարկե, մանկաբույժներ»,- մանրամասնում է Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը` կարևորելով ապագա մասնագետների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն կլինիկական, այլև գիտական աշխատանքներում: