Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քառօրյա դասընթացների շարքն ամփոփեց աշխատանքները

Քառօրյա դասընթացների շարքն ամփոփեց աշխատանքները

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքն ամփոփեց աշխատանքները այս անգամ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բուժաշխատողների համար:

Դասընթացի շրջանակում երկու թեմայով դասախոսեց բժշկական բուհի Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը, Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը և Առողջապահական իրավունքի խմբի դասախոս, դոցենտ Նաիրա Զոհրաբյանը:

Մասնագետները կարևորում են նման միջոցառումների անցկացումը, որը թույլ կտա բուժաշխատողներին ծանոթանալ, իրազեկվել իրավական կարգավորումներին՝ հնարավորինս կանխելով բժշկական պրակտիկայում ծագող բազմաթիվ խնդիրներ:

Նշենք, որ հաջորդ քառօրյա դասընթացի շարքը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար է անցկացվելու: