«Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ». այս խորագիրն ունեն համալսարանական հիվանդանոցների միջին բուժաշխատողների համար նախատեսված սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 17-ն անցկացվող դասընթացները:
ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանի կողմից երեք օրերին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար ներկայացվելու են հետևյալ թեմաները`
«Ձեռքերի հիգիենան և դրա դերը վարակների կանխարգելման գործում»,
«Բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների և բուժաշխատողների անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներ»,
«Թափոնների կառավարման առանձնահատկությունները բժշկական կազմակերպություններում»:
Հաջորդիվ «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեման լսարանին կներկայացնի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը:
Վերոթվարկյալ բոլոր դասախոսությունները ուղեկցվում են հարց ու պատասխանով, գործնական աշխատանքով:
Մասնակիցներին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ:
Դասընթացների առաջին փուլն արդեն ամփոփվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար: