Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քննարկում «Կապսուլա» դեղագիտական ծրագրի շրջանակում

Քննարկում «Կապսուլա» դեղագիտական ծրագրի շրջանակում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Կապսուլա» դեղագիտական ծրագրի շրջանակում, կայացավ քննարկում դեղարտադրության հայաստանյան շուկայի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Անդրադառնալով ծրագրին՝ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը շեշտեց, որ նախաձեռնության նպատակն է զարկ տալ բժշկական համալսարանում դեղագիտական կրթության զարգացմանը՝ պատրաստելով շուկային համապատասխան մասնագետներ։ Ծրագրի մասնակիցները, նրա խոսքով, առավելություններ կստանան գործնական հմտությունների ձեռքբերման դիտակետից։

Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը նշեց, որ «Կապսուլա»-ն ապագա դեղագետների համար կունենա նույն նշանակությունը, ինչ արդյունավետությամբ առանձնացած «Լանցետ» ծրագիրը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար։ «Սկսելու ենք 4-րդ կուրսի ուսանողներից, որոնք մի քանի ամսից լինելու են պատրաստի մասնագետներ։ Կարևոր է, որպեսզի ուսանողները լինեն աշխատանքների անմիջական մասնակիցը», – ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ «Կապսուլա» ծրագրի մեկնարկի առթիվ հոկտեմբերին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցի միջև:

Կարևորելով Հայաստանում որակյալ դեղագիտական կադրերի պատրաստումը, դեղագիտական դպրոցի ավանդույթների շարունակականությունը, դեղագիտական ոլորտի մասնագետների որակյալ կրթությունը, միջազգային դաշտում որակյալ և մրցունակ կրթության տրամադրումը, դեղագիտության ուսուցման և ապագա դեղագետների կրթման նախաձեռնության շրջանակում կողմերը կհամագործակցեն՝ անվճար հնարավորություն ընձեռնելով ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին մասնակցելու «Կապսուլա» դեղագիտական դպրոցին:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant