Հարգելի ուսանողներ,
2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի հանրային առողջության ֆակուլտետում տեղի կունենա iCREATE ամառային դպրոցը, որը նախատեսված է ուսանողներին հանրային առողջության ծրագրեր նախագծելու, իրականացնելու և գնահատելու հմտություններ տրամադրելու համար, հիմնականում՝ բռնության և վնասվածքների կանխարգելման և վերահսկման ուղղությամբ:
Սեմինարների ընթացքում կդասավանդեն վնասվածքների և բռնության կանխարգելման մի շարք փորձագետներ Ռումինիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայի Հանրապետությունից: Ամբողջ դասընթացն անցկացվելու է անգլերենով:
3 ուսանող կարող է օգտվել դրամաշնորհային ծրագրից, որի դեպքում ամառային դպրոցը կլինի անվճար: Այլ մանրամասների համար կարող եք անցնել հղումով կամ դիմել Հանրային առողջության և առողջապահության կազմակերման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանին: