Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

SAFEMED+ նախագծի աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն

SAFEMED+ նախագծի աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն

Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի եռօրյա միջոցառման շրջանակում տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն, որտեղ ծանոթացավ ոչ միայն նախագծի շրջանակում ձեռք բերված, այլև բուհի տրամադրության տակ եղած մյուս բոլոր վարժասարքերին։

Համալսարանական մասնագետների ուղեկցությամբ՝ հյուրերը շրջայց կատարեցին OSCE ձևաչափով քննությունների անցկացման համար նախատեսված 27 սենյակում, շփվեցին նաև ապագա բժիշկների հետ։

Աշխատանքային խմբի անդամները շատ տպավորված էին հարյուրամյա բժշկական համալսարանի գրանցած հաջողություններով և պատրաստակամություն հայտնեցին շարունակել սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը SAFEMED+ նախագծի շրջանակում։

Նշենք, որ նախագծի շրջանակում բժշկական բուհի արտասահմանյան գործընկերներն են Թբիլիսիի բժշկական ակադեմիան (Վրաստան), Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը (Իսպանիա), Կատանիայի համալսարանը (Իտալիա), Վիլնյուսի համալսարանը (Լիտվա), Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանը (Վրաստան), Ուկրաինայի բարձրագույն պետական կրթական հաստատության «Բուկովինյան պետական ​​բժշկական համալսարանը» (Ուկրաինա), Ուկրաինայի առողջապահության նախարարության Իվան Հորբաչեվսկի Տերնոպիլի ազգային բժշկական համալսարանը (Ուկրաինա):

SAFEMED+ նախագիծն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Նախագիծը մեկնարկել է 2020 թվականին և կավարտվի 2023 թվականին:  Նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի բժշկական կրթության որակը՝ իրականացնելով հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ, ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության ներդնումը (OSCE – Objective Structural Clinical Exams), ինչպես նաև համալրել բուհերի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բժշկական սիմուլյացիոն սարքավորումները: