Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեպ­տեմ­բե­րից գոր­ծե­լու է պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման տրա­մագ­ծո­րեն նոր մո­դել․ ի՞նչ փո­փո­խութ­յուն­ներ են սպաս­վում

Սեպ­տեմ­բե­րից գոր­ծե­լու է պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման տրա­մագ­ծո­րեն նոր մո­դել․ ի՞նչ փո­փո­խութ­յուն­ներ են սպաս­վում

Բժշ­կա­կան կրթութ­յան տե­սանկ­յու­նից ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը լիար­ժեք ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով կար­ևոր են ուսանո­ղի գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րը: ­Հա­մալ­սա­րա­նի հիմ­նադր­ման օր­վա­նից կրթա­կան ծրագ­րի ան­բա­ժան մասն է ուսում­նա­կան պրակ­տի­կան: Պրակտիկայի դասացուցակներն  ապագա բժիշկների և ստոմատոլոգների համար հրապարակվեցին օրեր առաջ, ուշագրավ է, որ այս տարի բոլոր պրակտիկաները կազմակերպվելու են ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցներում:

Պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման, կա­տար­ված և ս­պաս­վող փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին զրու­ցել ենք ԵՊԲՀ պրակ­տի­կա­յի բաժ­նի ղե­կա­վար ­Խա­չա­տուր ­Մար­գար­յա­նի հետ։

Տա­րի­նե­րի ըն­թաց­քում պրակ­տի­կա­յի մո­դե­լը միշտ փո­փոխ­վել է ժա­մա­նակ­նե­րին հա­մա­հունչ, բայց պատասխանատուների փոխանցմամբ` պրակ­տի­կա­յի ո­լոր­տը ան­մասն չէ ա­վան­դույթ­նե­րի ու­ժից:

«Ա­մե­նա­ցայ­տուն օ­րի­նա­կը, ո­րը կա­րող եմ մտա­բե­րել, դա այն է, որ ա­ռա­ջին կուր­սում պրակ­տի­կա չի կազ­մա­կերպ­վում: ­Խորհր­դա­յին տա­րի­նե­րին դպրո­ցի ա­վար­տա­կան քննութ­յուն­նե­րը, հա­մալ­սա­րա­նի ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րը և ­հա­ալսա­րա­նում դա­սե­րի սկիզ­բը հա­ջոր­դել են ի­րար ոչ մեծ ժա­մա­նա­կա­յին դա­դար­նե­րով: ­Նոր ըն­դուն­ված ու­սա­նող­նե­րը փաստա­ցի հանգս­տա­նա­լու ժա­մա­նակ չեն ու­նե­ցել, և­ ա­վան­դա­բար ա­ռա­ջին կուր­սի ա­վար­տին պրակ­տի­կա չի կազ­մա­կերպ­վել՝ ու­սա­նող­նե­րին հանգս­տի հնա­րա­վո­րութ­յուն տա­լու հա­մար»,-ա­սում է ­Խա­չա­տուր ­Մար­գար­յա­նը:

Այժմ հա­մալ­սա­րա­նը «­Բու­ժա­կան գործ» կրթա­կան ծրագ­րի մի­ջազ­գա­յին հա­վա­տար­մագր­ման ընթացքում է, ակ­տի­վո­րեն ու­սում­նա­սիր­վում և ­ներդր­վում են կրթութ­յան մի­ջազ­գա­յին ստան­դարտ­ներ:

­Հաշ­վի առ­նե­լով, որ բժշկա­կան կրթութ­յան արդ­յու­նա­վետ կազ­մա­կերպ­ման ուղ­ղութ­յամբ աշ­խար­հը ան­դա­դար ա­ռաջ է շարժ­վում՝ բժշկա­կան բու­հը ո­րո­շել է վե­րա­նա­յել պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման գոր­ծող մո­տե­ցում­նե­րը:

«Այժմ, ընդ­հա­նուր բժշկութ­յան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­նե­րը  ի­րենց ողջ ու­սում­նա­ռութ­յան ըն­թաց­քում պրակտիկա­յի են գնում 2-5-րդ ­կուր­սե­րում՝ շուրջ 400 ժա­մով: ­Սա կազ­մում է ու­սա­նող­նե­րի ողջ կրթութ­յան ժա­մա­նա­կի 3-4%-ը: Այլ քննարկ­ման հարց է պրակ­տի­կա­յի բո­վան­դա­կութ­յու­նը: ­Շատ հա­ճախ ու­սա­նող­նե­րը և ­դա­սա­խոս­նե­րը բախ­վում են պրակ­տի­կա­յի ի­րա­կա­նաց­ման անհ­նա­րի­նութ­յան հետ: ­Գոր­ծող մո­դե­լը ակն­կա­լում է ու­սա­նող­նե­րից այն­պի­սի հմտութ­յուն­ներ, ո­րոնք ի­րա­կա­նութ­յան մեջ, պա­ցիենտ­նե­րի հետ աշ­խա­տան­քում գրե­թե անհ­նար են, իսկ ո­րոշ դեպ­քե­րում նաև՝ զա­վեշ­տա­լի: Այն մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք դրված են պրակ­տի­կա­յի հիմ­քում, գե­րա­զան­ցա­պես մշակ­վել են այլ դա­րաշր­ջա­նում, երբ այլ էին թե՛ պա­ցիենտ­նե­րին ու ու­սա­նող­նե­րին վե­րա­բեր­վող ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րը, թե՛ բժշկա­կան ֆա­կուլ­տե­տում կրթութ­յուն ստա­ցող ու­սա­նող­նե­րի թիվն ու աշ­խար­հագ­րութ­յու­նը, թե՛ պա­ցիենտ­նե­րի վե­րա­բեր­մուն­քը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գին: Չ­նա­յած ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, այ­դու­հան­դերձ, տա­րի­ներ շա­րու­նակ, այս մո­դե­լը սկզբուն­քա­յին փո­փո­խութ­յու­նե­րի չի են­թարկ­վել: Առ­կա պատ­կե­րի մի մեծ մաս­նա­բա­ժին պայ­մա­նա­վոր­ված է նաև պրակ­տի­կա­յի ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում նե­րառ­ված դա­սա­խո­սա­կան, բժշկա­կան անձ­նա­կազ­մի պատ­շաճ վար­ձատ­րութ­յան խնդրով, ինչն ուղ­ղե­լու ո­րո­շումն այլևս կա­յաց­ված է: ­Հա­մալ­սա­րա­նը սկսել է «­Բու­ժա­կան գործ» մաս­նա­գի­տութ­յան գործ­նա­կան բա­ղադ­րի­չի բա­րե­լավ­ման աշ­խա­տանք­ներ, սա­կայն, մոտ ա­պա­գա­յում անդ­րա­դարձ է լի­նե­լու նաև ստո­մա­տո­լո­գիա­կան և ­դե­ղա­գի­տա­կան ո­լորտ­նե­րին նույն­պես»,-նշում է պրակ­տի­կա­յի բաժ­նի ղե­կա­վա­րը:

­Ներ­կա­յաց­նե­լով, թե  ինչ փո­փո­խութ­յուն­ներ են սպաս­վում պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման հա­մա­կար­գում՝

1․ 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րից սկսե­լու է գոր­ծել պրակ­տի­կա­յի ի­րա­կա­նաց­ման տրա­մագ­ծո­րեն նոր մո­դել, ո­րը պահ­պա­նե­լու և­ ո­րոշ դեպ­քե­րում՝ վե­րա­կանգ­նե­լու է ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը՝ միև­նույն ժա­մա­նակ հա­մա­պա­տաս­խա­նեց­վե­լով բժշկա­կան կրթութ­յան ժա­մա­նա­կա­կից բո­լոր ստան­դարտ­նե­րին:

2․ Ա­պա՝ պրակ­տի­կա կամ ու­սում­նաար­տադ­րա­կան պրակ­տի­կա ան­վա­նում­նե­րը այլևս մնում են անց­յա­լում: ­Ներդր­վում է նոր, մինչ այս գո­յութ­յուն չու­նե­ցող կրթաբ­լոկ՝ գործ­նա­կան հմտութ­յուն­ներ: ­Շեշ­տա­կի ա­վե­լաց­վում է գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րի դա­սա­վանդ­ման ժա­մա­նա­կը: ­Գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րը սկսվե­լու են դա­սա­վանդ­վել ա­ռա­ջին կուր­սից:

3․ Պ­րակ­տիկ հմտութ­յուն­նե­րի կրթա­կան բա­ղադ­րի­չը բա­ժան­վե­լու է մո­դուլ­նե­րի, ո­րոնք ի­րա­կա­նաց­վե­լու են թե՛ հի­վան­դա­նոց­նե­րում, թե՛ ու­սում­նաօ­ժան­դակ այլ կա­ռույց­նե­րում, ինչ­պի­սիք են սի­մուլ­յա­ցիոն կենտ­րո­նը և ­նոր բաց­վող «Model P» ու­սում­նա­կան վի­րա­հա­տա­րա­նը:

4․ ­Վե­րա­կանգն­վե­լու են հեր­թա­պա­հութ­յուն­նե­րը:

5․ ­Ներդր­վե­լու է այ­լընտ­րան­քա­յին պրակ­տի­կա­յի մո­դել՝ կա­մա­վո­րութ­յու­նը: Ու­սա­նող­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն կտրվի այս մո­դե­լով՝ նա­խա­պես մշակ­ված ստան­դարտ­նե­րով կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք կա­տա­րել բժշկա­կան հիմ­նարկ­նե­րում, այդ կա­մա­վո­րութ­յան ժա­մե­րը կար­ձա­նագր­վեն և ­կա­զա­տեն ու­սա­նո­ղին պար­տա­դիր ո­րոշ մո­դուլ­նե­րից, ինչ­պես նաև՝ ու­սում­նա­ռութ­յան ա­վար­տին կտրա­մադր­վեն շրջա­նա­վար­տին՝ հա­տուկ փաս­տաթղ­թա­յին հա­վել­վա­ծի մի­ջո­ցով:

6․ ­Գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րի մո­դուլ­նե­րում տեղ է գտնում նաև կլի­նի­կա­կան դեպ­քի նկա­րագ­րութ­յան է­լե­մեն­տը, ո­րը նա­խա­պատ­րաս­տե­լու է ու­սա­նող­նե­րին՝ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում վարժ և գ­րա­գետ կա­տա­րե­լու բժշկա­կան քեյ­սե­րի նկա­րագ­րու­մը: ­Գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րի դա­սա­վանդ­ման հա­մար կազմ­վե­լու են հա­տուկ ու­սում­նա­կան ձեռ­նարկ­ներ և­ օ­ժան­դակ նյու­թեր, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը՝ վի­րա­բու­ժա­կան հմտութ­յուն­նե­րի­նը, ար­դեն պատ­րաստ է և գտն­վում է հաս­տատ­ման փու­լում:

7․ ­Հա­ջորդ փու­լե­րով գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րի պար­տա­դիր բա­ղադ­րիչ է նա­խա­տես­վում դարձ­նել նաև պար­տա­դիր մար­զա­յին պրակ­տի­կա­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն կտա ու­սա­նող­նե­րին դեռ ու­սում­նա­ռութ­յան ըն­թաց­քում ծա­նո­թա­նա­լու մար­զա­յին ա­ռող­ջա­պա­հա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին:

8․ ­Նա­խա­տես­վում է շեշ­տա­կի ա­վե­լաց­նել ար­տա­գա՝ մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յի ծա­վալ­նե­րը: ­Նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յուն­ներ կան Վ­րաս­տա­նի բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի, ինչ­պես նաև՝ մի շարք մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ու Եվ­րո­պա­կան բժշկա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հետ: Այս հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի գոր­ծար­կու­մը կլի­նի շու­տով, ին­չի մա­սին հա­վել­յալ կի­րա­զեկ­վի։

9․ ­Մեկ այլ, շատ կար­ևոր և ­ժա­մա­նա­կա­կից մո­դե­լի ներդ­րում նույն­պես սպաս­վում է: ­Դա, այս­պես կոչ­ված, ռո­տա­ցիոն կլի­նի­կա­կան պրակ­տի­կա­յի կամ ին­տեգր­ված ին­թերն­շի­փի մո­դելն է: Դ­րա արդ­յուն­քում նա­խա­տես­վում է կրթութ­յան վեց տար­վա ըն­թաց­քում կազ­մա­կեր­պել գու­մա­րա­յին մեկ տա­րի տևո­ղութ­յամբ ին­թերն­շիփ, ին­չը ա­վե­լի դյու­րին կդարձ­նի հա­մալ­սա­րա­նի ա­վար­տա­կան դիպ­լո­մի փո­խադ­րու­մը աշ­խար­հի ա­ռա­ջա­տար երկր­նե­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գեր:

10․ ­Կար­ևոր­վում են այն­պի­սի գոր­ծիք­նե­րի ներդ­րում­նե­րը, ո­րոնք ու­սա­նող­նե­րին կսո­վո­րեց­նեն ոչ՛ միայն անհ­րա­ժեշտ գործ­նա­կան հմտութ­յուն­ներ, այլև կծա­նո­թաց­նեն պա­ցիենտ­նե­րի խնամ­քի և­ անվ­տան­գութ­յան հիմ­նա­հար­ցե­րին: Բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղը պետք է դեռևս ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից ու­նակ լի­նի ար­ձա­գան­քե­լու ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րին՝ պատ­րաստ օգ­նութ­յան ձեռք մեկ­նել իր ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րին: ­Հան­րա­պե­տութ­յու­նում շա­տերն են հի­շում, որ 1988-ի Ս­պի­տա­կի ա­վե­րիչ երկ­րա­շար­ժի ա­ռա­ջին ժա­մե­րից բժշկա­կա­նի ու­սա­նող­նե­րը մեկ­նել էին դեպ­քի վայր, գնա­ցել բո­լոր հնա­րա­վոր հի­վան­դա­նոց­ներ և ­կանգ­նել էին ի­րենց ու­սու­ցիչ­նե­րի կող­քին: ­Նույնն էր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի բո­լոր շրջան­նե­րում: ­Ներ­կա­յումս գոր­ծող շատ ան­վա­նի բժիշկ­ներ, ով­քեր այն ժա­մա­նակ դեռ ու­սա­նող էին, ի­րենց մաս­նա­գի­տա­կան մկրտութ­յու­նը ստա­ցել են հենց այդ դեպ­քե­րի ժա­մա­նակ: Ու­սա­նող­նե­րը միշտ պատ­րաս­տա­կամ են, ակ­տիվ, նպա­տա­կաս­լաց, սա­կայն, ա­ռանց անհ­րա­ժեշտ հմտութ­յուն­նե­րի նրանք ոչ միշտ կա­րող են նույն­քան բա­րիք ստեղ­ծել, որ­քան կա­րող էին:

«­Հա­մալ­սա­րա­նը իր գերխն­դիրն է հա­մա­րում արդ­յու­նա­վետ, ժա­մա­նա­կա­կից և ­մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին հա­րիր բժշկա­կան կրթութ­յան տրա­մադ­րու­մը: ­Մենք վստա­հա­բար կա­րող ենք լու­ծել մեր առջև ծա­ռա­ցած բո­լոր խնդիր­նե­րը, ին­չի հա­մար մեզ պետք է զին­վել համ­բե­րութ­յամբ և­ անտր­տունջ աշ­խա­տել հա­նուն ա­վե­լի լավ ա­պա­գա­յի»,-ամ­փո­փում է պրակ­տի­կա­յի կազ­մա­կերպ­ման պա­տաս­խա­նա­տուն: