Սեպտեմբերն աշխարհի բազմաթիվ երկրներում նվիրված է մանկական քաղցկեղի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն ամենամյա հնարավորություն է` իրազեկելու և աջակցելու քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Մեկնարկելով դեռևս 1990 թվականին՝ Մանկական քաղցկեղի իրազեկման ամիսը 2023 թվականին նշվում է 33-րդ անգամ։
Արշավի համար օգտագործվում է ոսկե գույնը` ի նշան հարգանքի քաղցկեղ ունեցող երեխաների հանդեպ, որոնք խիզախորեն պայքարում են հիվանդության դեմ:
Մանկական քաղցկեղի իրազեկման ամսվա նշանաբանն է գրկախառնությունը։
Գրկախառնությունն անխոս ժեստ է, որն այնքան շատ բան է ասում: Գրկախառնությունը հոգատարություն է: Ուրիշ ոչինչ չի կարող մարդուն այդքան ակնթարթորեն համակել ջերմությամբ և սիրով, ինչպես գրկախառնությունը: