Բժշկական համալսարանի շրիլանկացի ուսանողները պաշտոնապես հրավիրեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանին, պետի տեղակալ Անահիտ Ազնաուրյանին, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհիին, Ուսանողական խորհրդարանին առընթեր օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Ակաշ Պաննուին՝ մասնակցելու ավանդական Սինգալյան Նոր տարվա տոնակատարություններին։
Ամանորը Շրի Լանկայում սերնդեսերունդ փոխանցվող գեղեցիկ ավանդույթների և արարողությունների հարուստ պատմություն ունի։ Տոնակատարությունն ամենապատկերավոր և տպավորիչ ձևով արտացոլում է երկրի մշակույթը: Այս տարի տոնն աշխարհում կնշվի ապրիլի 14-ին։