ԵՊԲՀ շրջանավարտ, ստոմատոլոգիայի դոկտոր Ժանին Սիրադարյանը շնորհակալական նամակ է հղել ԵՊԲՀ-ին կրթության և փորձի համար:
Նրա գնահատմամբ` խիստ ուսումնական ծրագիրը, որը զուգորդվում է հարգարժան դասախոսների առաջնորդության և մենթորության հետ, իրեն ամուր հիմք տվեց և օգնեց Միացյան Նահանգներում հանձնելու Խորհրդի քննությունը (Boards Exam):
«Բժշկական համալսարանը հաստատություն է, որը հատուկ տեղ է գրավում իմ սրտում որպես երկրորդ սերնդի շրջանավարտ (հեղինակը նկատի ունի իր 2-րդ սերնդի շրջանավարտ լինելը: Նրա հայրը` Հակոբ Սիրադարյանը նույնպես ավարտել է բժշկական բուհը): Լինելով համալսարանի շրջանավարտների զավակ` մեծացել եմ` լսելով պատմություններ հայրիկիս կյանքի ու կարիերայի վրա ԵՊԲՀ-ի ունեցած ազդեցության մասին»:
Ներկայացնում ենք նամակի անգլերեն բնօրինակը: