Բժշկական մայր բուհի տարբեր ֆակուլտետներից 10 ուսանող մասնակցել է հանրապետության 25-րդ ուսանողական առաջնությանը՝ լավագույն արդյունքներ և հաջողություններ գրանցելով բազկամարտի մրցումներին:
Հերացիականները՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանի գլխավորությամբ, նվաճել են 6 ոսկե, 5 բրոնզե և 3 արծաթե մեդալ:
ԵՊԲՀ ուսանողներ Գայանե Ներսիսյանը, Մարիամ Սարգսյանը, Անի Աղաջանյանը գրավել են առաջին հորիզոնականը՝ աջ և ձախ ձեռքով, Փերի Իսրայելյանը և Ռեբեկա Համբարձումյանը ՝ երկրորդ տեղը՝ աջ ձեռքով: Սերժ Միքայելյանը աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ, իսկ ձախ ձեռքով՝ 2-րդ հորիզոնականը, Նարեկ Առաքելյանը աջ և ձախ ձեռքով գրավել է 3-րդ, իսկ Կարեն Հակոբյանը և Սուրեն Չոբանյանը ձախ ձեռքով գրավել են 3-րդ տեղը: